00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տաքսիստները պահանջում են իրենցից գանձվող հարկերն ուղղել բանակի կարիքներին

Акция протеста таксистов
Акция протеста таксистов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարորդների իրավունքների պաշտպաններն առաջարկում են փոփոխություններ կատարել տաքսիստների արտոնագրման կարգում` բարձրացնելով հարկադրման արդյունավետությունը, իսկ ստացված միջոցներն ուղղել ՊՆ ծախսերին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արտոնագիր ստանալու համար տաքսիստներից գանձված միջոցները, ինչպես նաև տուգանքները պետք է ուղղվեն ռազմական կարիքներին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Դեռ 1,5 տարի առաջ, երբ բարձրացավ լիցենզավորման նոր ալիքը, ես հանդիպեցի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների` գեներալ Մանվել Գրիգորյանի, «Արաբո», «Ապարան» ջոկատների հրամանատարների հետ։ Նրանք բոլորը համաձայն են, որ տաքսիստներից գանձված հարկերը տրամադրվեն ազատամարտիկների սոցիալական կարիքներին»,- ասաց Հովհաննիսյանը։

Այժմ նրա խոսքով` իրենք առաջարկում են ուղղել այդ միջոցները զենք և զինամթերք գնելուն։

© Sputnik / Asatur Yesayants«Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյան
Председатель Лиги защиты водителей Тигран Ованнисян - Sputnik Արմենիա
«Վարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյան

Վճարների գումարն ավելացնելու և բարեխիղճ տաքսիստների հոգսը թեթևացնելու համար Հովհաննիսյանն առաջարկում է փոխել արտոնագրեր տրամադրելու կարգը, որը նրա կարծիքով գոյության 1,5 տարվա ընթացքում ապացուցել է իր անարդյունավետությունը։ Նրա խոսքով` շուրջ 5 հազար տաքսիստներ վճարումներ չեն կատարում, և ողջ բեռն ընկնում է բարեխիղճ տաքսիստների վրա

Նա կոչ արեց տրանսպորտի նախարարությանը հաշվառել բոլոր տաքսիստներին, որոնց գործունեության թույլտվությունը կտրամադրի Ճանապարհային ոստիկանությունը։ Այսպիսով, կարելի է վերահսկել այդ ոլորտը։

© Sputnik / Asatur YesayantsՏասու վարորդների բողոքի ցույցը
Акция протеста таксистов - Sputnik Արմենիա
Տասու վարորդների բողոքի ցույցը

Արտոնագրի համար ամսական 50 հազար դրամ վճարում կատարելու փոխարեն Հովհաննիսյանն առաջարկում է օրական վճարում կատարել, բայց միայն այն օրվա համար, երբ տաքսիստը կաշխատի։

Դրա համար պետք է նրանց հնարավորություն տալ հատուկ մեկօրյա կտրոններ գնել (կրպակներում և փոստային բաժանմունքներում)։ Մեկօրյա կտրոնի արժեքը Երևանում կարող է կազմել 6 հազար դրամ, իսկ մարզերում` 3 հազար դրամ։ ՃՈ-ն կստուգի դիմապակու վրա այդ կտրոնների առկայությունը։

Հովհաննիսյանի կարծիքով` այդ դեպքում վճարների արդյունավետությունը կավելանա 10 անգամ. եթե նախկինում հազար տաքսիստ վճարում էր ամսական 50 հազար դրամ (մյուս 5 հազարը խուսափում էին), ապա փորձագետի հաշվարկով` օրական 6 հազար դրամը կարող է վճարել շուրջ 50 հազար վարորդ։

Հովհաննիսյանի գնահատականներով` պետության ամսական եկամուտն այդ վճարների հաշվին կկազմի 300 մլն դրամ, նա առաջարկում է այդ միջոցներն ուղղել ռազմական կարիքներին։

Այդ առաջարկները նա ներկայացրել է պաշտպանության փոխնախարարի և ՊՆ այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ, սակայն կոնկրետ որոշում դեռ չի ընդունվել։

 

Լրահոս
0