00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինտերնետային հասցեն այսօրվանից հնարավոր է գրել հայերեն

© Sputnik / Asatur YesayantsАрмянский домен
Армянский домен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում այսօրվանից կգործարկվի «.հայ» հայատառ ինտերնետային դոմենը։ Առաջին հայատառ հասցեով կայքը կլինի «Նախագահ.հայ»–ը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputmnik. «.հայ» դոմենի հեղինակները հայտնում են, որ հայատառ դոմեն ունենալու 150 հայտ արդեն ստացել են, որոնց կեսը` պետական մարմիններից։

Հայկական դոմենում կայք գրանցելու համար պետք է դիմել Հայաստանում նման ծառայություն մատուցող շուրջ 1 տասնյակ կազմակերպություններից մեկին, վճարել 10-50 հազար դրամ, իսկ կայքի սպասարկման ամսական գումարը չի գերազանցում 1000 դրամը։

Ծրագրի իրականացնող Կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանի համոզմամբ, հայկական դոմենի առկայությունը կնպաստի Հայաստան- սփյուռք կապերի ամրապնդմանն ու հայապահպանությանը։

© Sputnik / Asatur YesayantsԿապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյան
Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյան   - Sputnik Արմենիա
Կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյան

«Լատինատառ ու կիրիլիկ գոտիներին զուգահեռ հայատառ ինֆորմացիան կլինի համաշխարհային ցանցում»,- ասաց փոխնախարարը` նշելով, որ ցանկության դեպքում նույն կայքը, հայատառ հասցեին զուգահեռ, կարող է ունենալ նաև լատինատառը` չհրաժարվելով արդեն գործող կամ կայացած հասցեից։

Իսկ հայատառ տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանը կարծում է, որ հայ օգտատերերին հայկական այբուբենից բացի, այլ տառատեսակներ այսուհետ ընդհանրապես պետք չեն։

Հայաստանում կիրառվող լատինատառ «.am» դոմենն այսուհետ ևս կշարունակի իր աշխատանքը։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ծրագրի հեղինակները վստահեցրին, որ դրանք երկուսն էլ հավասարաչափ պաշտպանված են և հսկվում են ԱԱԾ մարմինների կողմից։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը վստահ է, որ հայկական դոմենի ստեղծման փորձն առաջիկայում ցանկալի արդյունք կտա, և որպես օրինակ նշում է Բելառուսի փորձը։ Անցյալ տարի ազգային դոմեն ստեղծած Բելառուսում, նրա խոսքով, «. бел» գոտում արդեն 10 000-ից ավելի գրանցումներ կան։

Թե քանի գրանցում կունենա հայկական դոմենը մեկ տարի անց, ծրագրի հեղինակները դժվարացան կանխատեսել, բայց վստահեցրին, որ ինտերնետային հասցեն ամբողջությամբ մեսրոպատառ հայերենով գրելու ցանկություն կունենան շատերը։

© Sputnik / Asatur YesayantsԳրիգոր Սաղյան
Армянский домен - Sputnik Արմենիա
Գրիգոր Սաղյան

 

Լրահոս
0