00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կմասնակցի համաշխարհային 4-րդ հեղափոխությանը

© Sputnik / Asatur YesayantsФорум "Четвертая индустриальная революция"
Форум Четвертая индустриальная революция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռահաղորդակցության ու տեղեկատվական ոլորտներում Հայաստանը պետք է դառնա 4-րդ ինդուստրիալ հեղափոխության ակունքներում կանգնած երկիր։ Մայիսի 4-ին Երևանում կայացած «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ ինովացիոն կառավարում» համաժողովում այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երևանյան համաժողովի կազմակերպիչների դիտարկմամբ, աշխարհում արդեն տեղի է ունեցել ինովացիոն 3 հեղափոխություն. 1-ինը` 1860-ականներին, երբ հայտնագործվել է շոգեքարշը, 2-րդը` 1900-ականների շեմին` էլեկտրաէներգիայի և ներքին այրման շարժիչի գյուտի հետ, 3-րդը` 1960թ-ին, երբ հայտնագործվել է առաջին հաշվիչ մեքենան։ Դե իսկ 4-րդ հեղափոխությունը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Հայաստանը, նախանշված է 2016թ.-ից։ Թե որն է լինելու դարի հեղափոխական հայտնագործությունը, դեռ հայտնի չէ, բայց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ դրան մասնակցելու են նաև հայ մասնագետները։

«Հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի արագ փոփոխությունները նաև արագ որոշումների կայացում են պահանջում։ Այս ոլորտը Հայաստանին ներկա մակարդակում անհրաժեշտ մակարդակի մրցունակություն է ապահովել, և պատահական չէ, որ Հայաստանը համարվում է այս տարածաշրջանի առաջամարտիկներից մեկը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ կառավարությունը դեռևս 2008թ.-ին է տնտեսության գերակա ճյուղ հռչակել է։ Որպես հեռահար նպատակ` մեր երկիրը պետք է դառնա տարածաշրջանի Սիլիկոնային հովիտը։ Sputnik Արմենիայի հարցին, թե որքանով է այս պահին իրատեսական այս նպատակը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց։

«Եթե պահենք այս տեմպը, վստահ եմ, որ տարածաշրջանում առաջնային դիրք կունենանք և կկարողանանք տնտեսական և հասարակական կյանքի մնացած բոլոր ոլորտներում ևս թելադրող դիրք ունենալ։ Սա մեր բնական և մրցակցային առավելությունն է»։

Ինչ վերաբերում է ինովացիոն տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելուն, էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմական արդյունաբերությունը ոլորտի առաջնահերթությունների թվում է, պարզապես արվածը միշտ չէ, որ կարելի է բարձրաձայնել։

Համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների տնօրեն Թրուդի Գրեյը, որ մի քանի անգամ մեր երկիր է այցելել նաև որպես զբոսաշրջիկ, հայ գործընկերներին խորհուրդ տվեց աշխարհին եռաչափ տարբերակով ներկայացնել Մատենադարանի թվայնացված արխիվները` վստահեցնելով, որ դրանք տեսնող ցանկացած ոք կցանկանա տեսնել Հայաստանը։

Ի դեպ, Մայքրոսոֆթը Հայաստանում նաև սեփական ծրագրերն ունի։ Համաշխարհային այդ կազմակերպության մասնագետների համոզմամբ մեր երկիրն անհրաժեշտ պոտենցիալ ունի։

«Եթե Հայաստանում առկա հմտությունները մենք փորձենք համադրել հայկական ձեռնարկատիրական ոգու հետ, ապա համոզված եմ` որոշ հաջողություն կունենանք»,- ասաց Թրուդի Գրեյը։

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Կոսլա
Роберт Косла - Sputnik Արմենիա
Ռոբերտ Կոսլա

«Մայքրոսոֆթում» նաև ուսումնասիրել են Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Արևելյան Եվրոպայում ծրագրերի անվտանգության պատասխանատու Ռոբերտ Կոսլայի խոսքով` մեր երկիրն այս առումով միջին մակարդակի վրա է։ Ըստ նրա` անվտանգության ապահովումը հատկապես կարևոր է ռազմական գործողությունների ընթացքում, երբ իրական պատերազմին զուգահեռ նաև կիբեռհարձակումներ են իրականացվում տվյալ երկրի վիրտուալ տիրույթի վրա։ Մասնագետի կարծիքով` Հայաստանում ՏՏ ոլորտում կատարված ներդրումներն անվտանգության տեսակետից պաշտպանված են բավարար չափով։

 

 

Լրահոս
0