00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Airbus 320 օդանավի աղետը Սոչիում. 10 տարի անց` լրագրողների աչքերով

© AFP 2024 / DENIS SINYAKOVКрушение самолета А-320 компании "Армавиа" на побережье Сочи, Адлер
Крушение самолета А-320 компании Армавиа на побережье Сочи, Адлер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոչիում տեղի ունեցած ողբերգության պատճառած ցավը դեռ չի անցել մարդկանց սրտերից։ Տասը տարի առաջ` 2006 թվականի մայիսի 3-ին, ավիավթարի ենթարկվեց Airbus 320 օդանավը, որը պատկանում էր «Armavia» ազգային փոխադրողին։ Օդանավում 105 ուղևոր և անձնակազմի 8 անդամ կար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Sputnik Արմենիա պորտալը զրուցեց տասնամյա վաղեմության ողբերգական դեպքն առաջինը լուսաբանած լրագրողների հետ։ Եվ այսօր սարսափելի այդ դեպքի մասին պատմելով` շատերը չեն կարողանում թաքցնել իրենց հույզերն ու զգացմունքները։

© AFP PHOTO / DENIS SINYAKOVԿործանված Airbus 320 օդանավը
Крушение самолета А-320 компании Армавиа на побережье Сочи, Адлер - Sputnik Արմենիա
Կործանված Airbus 320 օդանավը

Արմեն Ախիյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից

Մայիսի 3-ի առավոտյան ես խորը քնած էի, երբ ինձ արթնացրեց կինս։ Ես զանգը չէի լսել, և պարզվեց` խմբագրությունից են զանգում։ Իմանալով դեպքի մասին` անմիջապես գնացի հեռուստատեսություն։ Ես և օպերատոր Գևորգ Օլքինյանը վերցրինք անհրաժեշտ տեխնիկան և գնացինք օդանավակայան, որպեսզի որևէ տեղեկություն ստանանք։ Հենց այնտեղ մենք իմացանք, որ բոլորը զոհվել են, ոչ ոք չի փրկվել։

Սկսեցին զոհվածների հարազատներն ու մտերիմները գալ և արտակարգ չվերթերով մեկնել Սոչի։ Երեկոյան մեկնեցինք նաև մենք։ Ծանոթներից տեղեկացանք, որ եղանակը նույնքան վատն է, որքան և ավիավթարի ժամանակ, ու այդ պատճառով որոշակի անհանգստություն կար։ Մենք մեկնեցինք նույն օդանավով, որով մեկնում էին զոհվածների հարազատներն ու մտերիմները։

Սոչիում մնացինք 2-3 օր, և այդ օրերին տարբեր վարկածներ ու ենթադրություններ լսեցինք կատարվածի մասին։ Ահավոր մթնոլորտ էր տիրում, և մենք գիտեինք միայն այն, որ ոչ ոքի չի հաջողվել փրկվել։

Երևան վերադարձա միանգամայն այլ մարդ դարձած։

© AFP PHOTO / DENIS SINYAKOVԿործանված Airbus 320 օդանավը
Крушение самолета А-320 компании Армавиа на побережье Сочи, Адлер - Sputnik Արմենիա
Կործանված Airbus 320 օդանավը

Արթուր Գրիգորյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող

Առավոտյան զանգահարեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից և ասացին, որ շտապ պետք է օդանավակայան գնամ։ Առաջին իսկ չվերթով Սոչի մեկնեցինք։ Հետո Երևանից հատուկ չվերթերով ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներն էին մեկնում։ Նրանց բարեկամներին ընդունելու համար ամեն ինչ նախապատրաստել էին, որոշ խմբեր հոգեբանական օգնություն էին ցուցաբերում։ Սկզբում փրկարարական աշխատանքների մասին անգամ խոսք չկար, քանի որ ծովը շատ անհանգիստ էր։ Հետո աստիճանաբար սկսեցին մարմինները հանել… Տեսածից մարդկանց ինքնազգացողությունը վատանում էր, քանի որ շատերը պետք է ճանաչեին իրենց հարազատներին։ Այս ամենի մեջ մի տարօրինակ բան կար. հարազատները, երբ ճանաչում էին տուժածներին, կարծես հանգստանում էին։

Ինձ համար ամենազգացմունքային տեսարաններից մեկն այն էր, երբ հարազատներին նավերով տանում էին դեպքի վայր, այնտեղ, որտեղ կործանվել էր ինքնաթիռը, որպեսզի նրանք կարողանան ջրի վրա ծաղկեպսակներ իջեցնել։ Այդ պահին 40 տարեկան մի կին ասաց. «Գոնե տեղ լիներ, որտեղ կարողանայի երեխայիս մահը սգալ»։

© AFP PHOTO / DENIS SINYAKOVԶոհվածների հարազատները դեպքի վայրում ծաղիկներ են բաց թողնում ծովի մեջ
Родственники погибших в результате крушения самолета A320 авиакомпании Армавиа в Сочи, Адлер - Sputnik Արմենիա
Զոհվածների հարազատները դեպքի վայրում ծաղիկներ են բաց թողնում ծովի մեջ

Այն ժամանակ ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կարծես ցերեկն ու գիշերը միախառնվում ու մի ամբողջություն էին կազմում։ Յուրաքանչյուր մի քանի ժամը մեկ օպերատիվ նիստեր էին լինում, անընդհատ թարմացվում էր տեղեկատվությունը, որը պետք է հասցնեինք լսարանին։ Հիշում եմ, թե ինչպես կարողացանք ինքնաթիռի պոչը նկարահանել, որն այն ժամանակ կատարվածի միակ վկայությունն էր։

Արման Ղարիբյան, Հանրային հեռուստաընկերության օպերատոր, այժմ «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր օպերատոր

Առավոտյան ժամը 9-ին մոտ էր, երբ մեր հեռուստաընկերության համակարգողը զանգահարեց ինձ և հարցրեց, թե որտեղ եմ գտնվում։ Ասացի, որ ստուդիայում եմ։ Խմբագրությունը որոշեց, որ ես և Արթուր Գրիգորյանը պետք է Սոչի մեկնենք։ Մեկ ժամի ընթացքում մենք արդեն օդանավակայանում էինք և հատուկ չվերթով մեկնեցինք Սոչի։ Մինչ օրս հիշողությանս մեջ են այդ թվերը` 105 ուղևոր և օդանավի անձնակազմի 8 անդամ։ Անդադար ուղեղումս այս մտքերն էին պտտվում, ուզում էի հարցերիս պատասխանները ստանալ, որոնք մինչ օրս էլ չկան։

Հիշում եմ, թե ինչպես էին ծովից հավաքում զոհվածների մարմինները և տեղափոխում հատուկ վայր, որտեղ արդեն պարզում էին նրանց ինքնությունը։ Շատ դժվար էր աշխատել, հատկապես այն օրը, երբ ես և Արթուրը զոհվածների հարազատների հետ նավով գնացինք դեպքի վայր։ Վշտահար մարդկանց ձեռքերին երեխաների ու հարազատների լուսանկարներն ու ծաղկեպսակներ էին, որոնք նրանք պետք է ծով բաց թողեին։ Ձեռքերս դողում էին, բայց պետք էր նկարահանել, և անկախ ամեն ինչից` ես պետք է կատարեի աշխատանքս։

© Arman GharibyanԱրթուր Գրիգորյան և Արման Ղարիբյան
На месте крушения самолета A320 под Сочи - Sputnik Արմենիա
Արթուր Գրիգորյան և Արման Ղարիբյան

Աննա Վարդանյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, այժմ Sputnik Արմենիա ռադիոկայանի խմբագիր-մեկնաբան

Դեպքի մասին տեղեկանալուց մի քանի րոպե անց ես այն լրագրողների թվում էի, ովքեր եկել էին խմբագրություն (այն ժամանակ ես Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողն էի)։ Քիչ անց մենք առաջին ինքնաթիռով մեկնեցինք Սոչի։ Մինչ օրս մարմինս փշաքաղվում է, երբ հիշում եմ այդ օրերը։

Սոչիում աննկարագրելի իրավիճակ էր, անընդհատ հատուկ չվերթերով զոհվածների հարազատներն էին ժամանում։ Զոհվածների լուսանկարները փակցված էին այն հյուրանոցում, որտեղ մենք իջևանել էինք։ Մենք մի կերպ ուժ էինք գտնում, որպեսզի կարողանայինք այդ ամենը լուսաբանել և ամենակարևորը` մատուցել նուրբ ձևով, քանի որ ցանկացած սխալ արտահայտություն կարող էր վնաս հասցնել և որևէ մեկին ցավ պատճառել։ Տասը տարի առաջ մենք սենսացիա չէինք լուսաբանում, մենք եզակի ողբերգություն էինք լուսաբանում։ Ես մինչև հիմա հիշում եմ մի կնոջ, ով գործած տիկնիկը ձեռքին` այդ օդանավի աղետից տուժած իր երեխային էր փնտրում։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ 40 օր անց հոգեհանգստի արարողությանը հարազատներից ոչ ոք չցանկացավ ինքնաթիռով մեկնել, բոլորը նախընտրեցին ավտոբուսը։

© AFP PHOTO / DENIS SINYAKOVՎթարված Airbus 320 օդանավը
Крушение самолета А-320 компании Армавиа на побережье Сочи, Адлер - Sputnik Արմենիա
Վթարված Airbus 320 օդանավը

Դիանա Հարությունյան, «Շանթ» հեռուստաընկերության լրագրող, այժմ Sputnik Արմենիա ռադիոկայանի խմբագիր-մեկնաբան

Դա առաջին դեպքն էր անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ մենք` հայ լրագրողներս, ողբերգություն էինք լուսաբանում։ Այդ օրերին իմ գործընկերները լուսաբանում էին ինչպես Սոչիում, այնպես էլ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները։ Հավասար աշխատանք էին կատարում նաև օդանավակայանում գտնվող մարդիկ։ Մինչ օր չեմ կարողանում մոռանալ այն զգացմունքները, որոնք կային «Զվարթնոց» օդանավակայանում։ Շատ դժվար էր հարցազրույցներ անել զոհվածների հարազատների հետ, որոնք Սոչի էին մեկնում` նրանց ինքնությունը հաստատելու համար։ Մինչ օրս հիշում եմ մի կադր. դատարկ դագաղներում սափորներ էին, ու մարդիկ ողբում էին դրանց վրա։

Գայանե Դավթյան, Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին մամուլի քարտուղար

Հայ ժողովրդի կյանքում նման մեծ ավիավթարը տեղի ունեցավ 2006 թվականի մայիսի 3-ի գիշերվա ժամը 2-ին։ Հիշում եմ, թե ինչպես մեկ ժամվա ընթացքում բոլոր լրատվամիջոցները ոտքի ելան։ Մեզ համար շատ դժվար էր աշխատել, և առաջին բանը, որ արեցինք, զոհվածների անունները հրապարակելն էր։ Տասը տարի առաջ, երբ չկային ներկայիս տեխնոլոգիաները, մեր ԶԼՄ-ները կարողացան շատ ճիշտ ներկայացնել տեղեկատվությունը։

 

Լրահոս
0