00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրինագծի համահեղինակ. ԼՂՀ ճանաչումը 25 տարով ուշացած է

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի համահեղինակ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Ղարաբաղի անկախությունը Հայաստանը պետք է ճանաչեր դեռ 25 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ Հայաստանի խորհրդարանական ուժերի տեսակետները տարբեր են. ՀՅԴ-ն կարծում է, որ ժամանակը չէ, «Ժառանգությունը»` որ 25 տարով ուշացած է։ ՀՀ կառավարությունն այս հարցի մասին իր տեսակետը կհայտնի մայիսի 5-ի նիստում։

ՀՅԴ-ի կարծիքով` այսօր ԼՂՀ անկախությունը ճանաչելու ժամանակը չէ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հիշեցնելով, որ Դաշնակցությունը միշտ էլ այս տեսակետն է արտահայտել այդ հարցի վերաբերյալ։

«Ամեն անգամ, երբ այդ օրինագիծը մտել է խորհրդարան, մենք ասել ենք, որ ուղղակի հիմա նպատակահարմար չէ»,- հիշեցրեց Աղվան Վարդանյանը։

Ապրիլյան իրադարձությունները կուսակցության տեսակետը չեն փոխել։ Փոխարենը ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում ՀՀ և ԼՂՀ միջև փոխօգնության համաձայնագրի նախապատրաստումը և ընդունումը։

«Այսօր օրակարգային հարց է փոխօգնության համաձայնագրի ստորագրումը»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Ի տարբերություն իր գործընկերոջ` նախագծի համահեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ոչ միայն ժամանակն է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, այլև այն 25 տարով ուշացած է։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Հայաստանի կառավարության նիստում կքննարկվի ԼՂՀ ճանաչման օրինագիծը
«Մենք չպետք է սպասենք։ Մեզ թվացել է, թե մենք 25 տարի ժամանակ ունենք սպասելու և հույս փայփայելու, թե այդ ընթացքում կարող է ագրեսորի տրամադրությունները փոխվեն։ Բայց կյանքն ապացուցեց, որ եթե դու զենքերդ վայր ես դնում, քեզ հետ հաշվի չեն նստում։ Իսկ այսօր ճանաչումը լրջագույն քաղաքական զենքերից մեկն է, որը մենք պետք է օգտագործենք։ Այդ զենքը վայր դնելով` մենք դառնում ենք անպաշտպան»»- ընդգծեց Փոստանջյանը։

ԼՂՀ-ի ճանաչումն ու միջազգային ասպարեզում այդ պահանջով հանդես գալը օրինագծի համահեղինակը համարում է պատերազմի այլընտրանք։

«Հայաստանը, լինելով միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է ճանաչել ԼՂՀ անկախությունն ու ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես ճանաչի»,- նշեց նա։

Քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներն ընդհանրապես հրաժարվեցին ԼՂ ճանաչման վերաբերյալ տեսակետ հայտնել` պատճառաբանելով, որ ծանոթ չեն ներկայացված օրինագծին։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության մայիսի 5-ի օրակարգում։

Նախագծի` կառավարության օրակարգում ընդգրկվելը Փոստանջյանն առաջին հերթին մեկնաբանեց կանոնակարգային պահանջով։ Իսկ թե ինչպիսին կլինի կառավարության եզրակացությունը, նախագծի համահեղինակը չցանկացավ կանխատեսում անել` առաջարկելով սպասել մինչև հինգշաբթի։

 

 

Լրահոս
0