00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Մարտիրոսյան. Անկախ Ադրբեջանը հաղթանակներ երբևէ չի ունեցել

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցБаку
Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանական մամուլը հստակ աշխատում է այն ուղղությամբ, որ բնակիչների շրջանում ձևավորի արտաքին թշնամի, որին ոչնչացնել է պետք։ Ընդ որում, նույն այդ «արտաքին թշնամին» ոչ թե Հայաստանն է, այլ` հայը որպես էթնոս։ Այս մասին հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Սամվել Մարտիրոսյանի խոսքով` Ադրբեջանում քաղաքացիները մինչև օրս համոզված են, որ Ֆիզուլին (Վարանդա) ու Ջաբրաիլն (Ջրակն) իրենց տիրապետության ներքո են։ Տեղեկատվական խաբկանքի զոհ դարձած ադրբեջանցիներն այլ իրականություն չեն էլ ուզում տեսնել։ Դեռևս փոքրուց երեխաներին սովորեցնում են, որ հայերն ագրեսոր են և ռմբակոծում են ադրբեջանական գյուղեր, սովորեցնում են ինչպես է պետք հարվածել թիկունքից։

«Մի շրջան էլ կար, երբ հայտարարում էին, որ ռուսներն են կռվում հայերի փոխարեն, իսկ հայերը միայն նահանջել գիտեն»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Եթե Հայաստանում պատերազմի առաջին իսկ օրերից սահմանի ողջ երկայնքով թեժ կետերում հայաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին հնարավորություն էին տալիս լուսաբանելու տեսածն ու լսածը, ապա ադրբեջանական կողմի դիրքորոշումն այլ էր։ Անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ կորուստների մասին տեղեկությունը բացահայտ գաղտնիք է։ Այնտեղ չեն խոսում նաև այն մարդկանց մասին, որոնց պարգևատրում է Ալիևը։

© Sputnik / Асатур ЕсаямцՍամվել Մարտիրոսյան
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Սամվել Մարտիրոսյան

«Միայն Մեյդան ԹԻ-ՎԻ-ն է, որ գործում է Բեռլինից, վտարանդի լրատվամիջոց է, կարողացել է բացահայտել 30-ի տեղը 93 զոհվածի անուն` օգտվելով բարեկամների տեղեկություններից ու սոցցանցից։ Լրատվամիջոցի դեմ սկսվել է քրեական հետապնդում։ Հիմա այդ լրատվամիջոցը հնարավորություն չունի լրագրողներով աշխատել, որովհետև նրանց հետապնդում են, բանտ են նստեցնում, ընդ որում` ոչ միայն նրանց, այլև նրանց բարեկամներին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Այդ լրագրողներին ազգի դավաճան էին համարում պետական մակարդակով։ Պատահական չէ, որ լրագրողներից մեկից բարեկամները բաց նամակով հրաժարվեցին։

Ի դեպ, դեռևս վաղուց էին փորձագետները հայտարարում, որ երբ Ադրբեջանում նավթը սպառվի, կտրուկ կաճի պատերազմի հավանականությունը։ Կատարվեց կանխատեսածը, մի փոքր այլ սցենարով. նավթի գինն ընկավ, որի արդյունքում տնտեսական ազդեցությունը գրեթե նույնն է։

Մոտենում է մայիսի 9-ը` հաղթանակի եռատոնը։ Տարբեր տեսաբաններ կարծում են, որ Ադրբեջանը կակտիվացնի գործողությունները։ Ադրբեջանցիներն իրենց տեղը չեն գտնում այն մտքից, որ հայերին հաղթել չի հաջողվում։ Հիշեցնենք, որ տարիներ շարունակ մայիսի 9-ին Ադրբեջանում միայն սգում էին։ Անկախ Ադրբեջանն իր պատմության մեջ հաղթանակներ երբևէ չի գրանցել։

 

 

Լրահոս
0