00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրազիլիայի դեսպան. հայ ըմբիշներն Օլիմպիական խաղերից կվերադառնան ոսկե մեդալներով

© Sputnik / Asatur YesayantsПосол Бразилии в Армении Эдсон Мариньо Дуарте Монтейро
Посол Бразилии в Армении Эдсон Мариньо Дуарте Монтейро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրազիլիան պատրաստ է 2016թ.–ի օլիմպիադային և մտադիր է զարմացնել հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի- Sputnik. Հայաստանում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հույս ունի, որ հայ ըմբիշները Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ոսկե մեդալներ կնվաճեն։

«Օլիմպիական խաղերը շատ կարևոր են, Բրազիլիան հպարտ է, որ օլիմպիադան իր տարածքում է անցկացվում: Օլիմպիական խաղերն առաջին անգամ է անցկացվելու Հարավային Ամերիկայում։ Մեզ համար դա մեծ ուրախություն է, ուզում ենք երգել ու պարել։ Ինչ վերաբերում է հայերին, ապա ըմբիշները կվերադառնան ոսկե մեդալներով»,- ասաց Մոնտեյրոն։

Նա նշեց, որ երկիրը միջազգային մրցումներ անցկացնելու փորձ ունի, օրինակ` զինվորական խաղերը և Համադաշնությունների գավաթը։ Դեսպանը հիշեցրեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն ընթացել էր երկրի 12 քաղաքում։

«Կասկածներ կային, թե մեր երկիրը չի հասցնի ավարտել նախապատրաստական աշխատանքները, բայց պատմությունը երջանիկ ավարտ ունեցավ»,- նշեց Մոնտեյրոն։

Նրա խոսքով` այսօր Բրազիլիան պատրաստ է ավելի շատ մարզիկների ու երկրպագուների ընդունել, ինչը չի կարող չուրախացնել։ Օլիմպիադան կանցկացվի օգոստոսի 5-21-ը։ Այդ ընթացքում տեղի կունենա 42 մրցություն։ Խաղերին կմասնակցի ավելի քան 10 900 մարզիկ` աշխարհի 206 երկրից։

Բացի այդ, միջոցառմանը կմասնակցի լրատվամիջոցների շուրջ 25 հազար ներկայացուցիչ, ազգային օլիմպիական կոմիտեների 7000 անդամ և ավելի քան 3000 տեխնիկական աշխատող։

Թեև խաղերի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 5-ին, այնուհանդերձ ֆուտբոլի օլիմպիական առաջնությունը կսկսվի օգոստոսի 3-ին։

Մոնտեյրոյի խոսքով` Բրազիլիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան և Չինաստանը (որտեղ նախկինում ընթացել են օլիմպիական խաղերը) կփորձեն զարմացնել հյուրերին։

«Ի՞նչ կարող է ցույց տալ Բրազիլիան աշխարհին, որն ավելի փոքր պատմություն ունի, քան Չինաստանը և ավելի քիչ միջոցներ, քան Մեծ Բրիտանիան։ Մենք ցույց կտանք, թե ինչ է իրենից ներկայացնում 70 ազգությունից կազմված երկիրը»,- ասաց նա։

Մոնտեյրոն հույս հայտնեց, որ այդ խաղերը կդիտի շուրջ 5 մլրդ մարդ` ելնելով ստորագրված հեռարձակման պայմանագրերից։ Ուղիղ եթերը կգերազանցի 5600 ժամը։

Օլիմպիական խաղերը կհսկեն ոչ միայն քաղաքացիական հագուստ կրող 47 հազար ոստիկանները, այլ նաև` 38 հազար զինվորական ոստիկաններ։ Նրա խոսքով` պատճառն այն է, որ օլիմպիադայի անցկացման ժամանակ ամենակարևոր բաղադրիչն անվտանգությունն է։

«Մենք չենք հերքում, որ Ռիոյում կան թաղամասեր, որտեղ հաճախակի են գողության դեպքերը, և շատ կարևոր է, որ այնտեղ հսկողությունն ուժեղացվի։ 2007թ.-ին կարելի է ասել, որ մի շարք թաղամասերում պատերազմ էր ընթանում, բայց մենք վերջին տարիների ընթացքում կարողացանք նվազեցնել հանցագործությունների թիվը»,- ասաց Մոնտեյրոն։

Օլիմպիական խաղերի անցկացման համար ծախսվել է ավելի քան 10 մլրդ դոլար, ընդ որում ֆինանսների 57 տոկոսը տրամադրել է մասնավոր հատվածը։

 

 

Լրահոս
0