00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգացմունքների երկրաչափություն. շվեյցարացի նկարչի աշխատանքները ցուցադրված են Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsФеличе Варини
Феличе Варини - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինին պատրաստվում է Հայաստանում առաջին լուսանկարչական ցուցահանդեսին։ Մաեստրոն Sputnik Արմենիային պատմեց այն մասին, որ դա իր առաջին լուսանկարչական ցուցահանդեսն է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի- Sputnik, Անի Լիպարիտյան. Մայիսի 3-13-ը Երևանում տեղի կունենա շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինիի «15 տեսակետ» ցուցահանդեսը։ Այն կազմակերպվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան և «Մշակույթների երկխոսություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։

Ֆելիչե Վարինին յուրահատուկ նկարիչ է։ Նա ստեղծում է արվեստի գործեր անամորֆոզի սկզբունքով։ Նա ստանում է աղճատված պատկեր, որը ճիշտ տեսք է ստանում միայն որոշակի կետից։ Իր յուրաքանչյուր ցուցահանդեսին ծագումով իտալացի նկարիչը վերաբերում է մեծ հուզմունքով, բայց Երևանի ցուցահանդեսը նրա համար նոր է։

Երևանն` արծաթագույն երանգներով

Վարինին պատմեց, որ իր աշխատանքների ստեղծման ժամանակ քիչ գույներ է օգտագործում` հիմնականում նախապատվությունը տալով սևին, սպիտակին և արծաթագույնին։

«Երևանում ես տեսա մեծ թվով վարդագույն և կարմիր շենքեր։ Եթե ես սկսեի նկարել Երևանի շենքերի վրա, ապա կավելացնեի արծաթագույն` հակադրություն ստանալու համար»,- ասաց մաեստրոն։

© Личный архив Феличе ВариниՖելիչե Վարինի
Феличе Варини - Sputnik Արմենիա
Ֆելիչե Վարինի

Նկարիչը «Հայարտ» մշակութային կենտրոնում հայ հանդիսատեսին կներկայացնի 15 աշխատանք, որտեղ պատկերված են շենքեր, տներ և սենյակներ` զարդարված երկրաչափական պատկերներով։

Լուսանկարների հեղինակները տարբեր լուսանկարիչներ են։

Մաեստրոն նշեց, որ իրական կյանքում իր աշխատանքները տարբերվում են նրանցից, որոնք պատկերված են լուսանկարներում։

Եվ երբ իրեն հարցնում են, թե կա՞ն հետաքրքրիր պատմություններ` կապված արվեստի հետ, Ֆելիչեն պատասխանում է, որ իր համար շատ հետաքրքիր պատմություն է այն, ինչ անում է տվյալ պահին։

«Ինձ համար հետաքրքիր պատմություն է այն, որ ես գտնվում եմ այստեղ ձեզ հետ և հուսով եմ, որ շատ պատմություններ կունենամ, երբ հեռանամ այստեղից։ Հնարավոր է` հաջորդ տարի նկարեմ Հայաստանը, բայց առայժմ պայմանավորվածություններ չկան։ Սկզբից պետք է ցուցադրել իմ աշխատանքները։ Դա երկարատև գործընթաց է»,- նշեց Վարինին։

Յուրահատուկ նկարիչը

Ֆելիչեն նկարելու անսովոր մեթոդ է կիրառում` սկսած 1978թ.-ից։ Նա մի ժամանակ մտածել է, որ գեղարվեստական «արկածը» նոր տարածքներում շարունակվելու և սովորական կտավի սահմաններից դուրս գալու կարիք ունի։

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում նշեց, որ Վարինին առանձնահատուկ նկարիչ է։

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասեր
Посол Швейцарии в Армении Лукас Гассер - Sputnik Արմենիա
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասեր

«Մենք շատ ուրախ ենք, որ ներկայացնում ենք Ֆելիչե Վարինիի ցուցահանդեսը, որը Հայաստանում կբացվի ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում։ Շվեյցարիան բազմալեզու երկիր է, և պետական լեզուներից մեկը ֆրանսերենն է։ Ամեն տարի մենք կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ` նվիրված ֆրանկոֆոնիային»,- նշեց դեսպանը։

Գասերը հավելեց, որ Վարինին յուրահատուկ նկարիչ է, և նրա աշխատանքների ոճը, անկասկած, տպավորիչ է։

«Կարելի է ասել, որ ճարտարապետությունը նրա կտավն է, քանի որ նա ստեղծում է շատ յուրահատուկ և անսովոր արվեստ։ Նրա բոլոր աշխատանքները յուրահատուկ աշխարհայացք ունեն, և երբ դիտում ես դրանք, ապա հասկանում ես, որ բոլոր նկարները փոխկապակցված են»,- հավելեց Գասերը։

© Личный архив Феличе ВариниՖելիչե Վարինի
Феличе Варини - Sputnik Արմենիա
Ֆելիչե Վարինի

Նկարչի աշխատանքները մոտիկից մեծ ու լայն գծեր են թվում, բայց երբ մի քանի մետր հետ ես գնում, կարելի է հեշտությամբ տեսնել երկրաչափական պատկեր։

 

Լրահոս
0