00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տնտեսագետ. Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքից տուժելու է Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста в Ереване против приобретения турецких товаров
Акция протеста в Ереване против приобретения турецких товаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայից ապրանքների ներկրումն արգելելու հետևանքով, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հաշվարկով, Հայաստանի բյուջետային մուտքերը տարեկան կնվազեն 40-80 մլն դոլարով, 720 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող Թուրքիայի բյուջեն միայն 5 մլն դոլարի վնաս կկրի

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայից ներմուծել է 24 մլն ԱՄՆ դոլարի, արտահանել` ընդամենը 142 000 դոլարի ապրանք։

Հայաստանի տնտեսության համար Թուրքիան մեծությամբ 5-րդ մատակարար երկիրն է։ Բայց ՀՀ կառավարությունը որոշել է վերանայել Թուրքիայից ապրանքներ ներկրելու արմատավորված ավանդույթը։ Էկոնոմիկայի նախարարությունում հաշվարկում են, թե ինչպես կազդի Թուրքիայից ապրանքների ներկրումն արգելելը Հայաստանի տնտեսության վրա։

Մինչ կառավարությունում հաշվարկում են, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն արդեն հաշվարկել է ու կարծում է, որ Թուրքիայի տնտեսությունը մեր արգելքից չի տուժի, կտուժենք միայն մենք։

«Ես անգամ հարկային հաշվարկ փորձեցի անել. այս բոլոր գործարքներից տարեկան նույնիսկ 5 մլն դոլար Թուրքիայի բյուջե մուտք չի արվում»,- ասում է տնտեսագետը` ավելացնելով, որ 720 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող Թուրքիան այդ վնասը չի էլ նկատի։

Փոխարենը Թուրքիայից ապրանքների ներկրումն արգելելու արդյունքում, տնտեսագետի հաշվարկով, Հայաստանի բյուջետային մուտքերը տարեկան կնվազեն 40-80 մլն դոլարով։

Թուրքիայից Հայաստան է ներմուծվում ավելի քան 750 անուն ապրանք` սննդամթերք, քիմական արտադրանք, հագուստ, կոշկեղեն, կենցաղային տեխնիկա, էլեկտրատեխնիկական արտադրանք, շինանյութեր, մետաղական գլանվածք և այլն։ Դրանց զգալի մասն իրականացնում են փոքր ու միջին առևտրականները, ովքեր և, Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, ամենից շատն են տուժելու արգելքից։

«Առաջանալու է սոցիալական լարվածություն, որը իշխանությունները պետք է փորձեն հարթել միայն հայրենասիրության գործոնով ու փաստարկներով»,- նշեց տնտեսագետը։

Թուրքիայից ներկրվող 750 ապրանքներից 40-ի ներկրողներն առավել խոշոր գործարարներ են, ովքեր ևս հեշտությամբ չեն հրաժարվի իրենց բիզնես շահերից։ «Այս 40 ոլորտը, որոնք 1-7 մլն ԱՄՆ դոլարի շահեր ունեն Թուրքիայի հետ, կռիվ են տալու և լոբբինգի միջոցով փորձելու են պաշտպանել իրենց բիզնեսի գոյության իրավունքը»,- կարծում է Վիլեն Խաչատրյանը։

Բացի այդ, արգելելուց առաջ, ըստ մասնագետի, նախ պետք է մտածել այն մասին, թե ինչով են փոխարինվելու դրանք հայաստանյան շուկայում։ Դրա համար կառավարությունը պետք է ապրանք առ ապրանք ուսումնասիրի ներկրվող 750 անուն ապրանքներն այլ երկրներից ներկրելու տարբերակները`ընդ որում, հաշվի առնելով ոչ միայն քանակական, այլև գնային գործոնները։ Բայց լավագույնը, ըստ տնտեսագետի, կարող է լինել այն տարբերակը, որ Թուրքիայից ներկրումը ոչ թե արգելվի, այլ պատրաստի արտադրանքի փոխարեն ներկրվի հումք և դրանց արտադրությունը կազմակերպվի տեղում։

Իսկ որպեսզի այս տարբերակն աշխատի, տեղական արտադրողներին պետք է տրամադրվեն հարկային արտոնություններ։ Հենց այդ պատճառով էլ տնտեսագետն այս տարբերակը թեև լավագույնը, բայց և ամենաանհավանականն է համարում։

 

 

Լրահոս
0