ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes C220» մակնիշի և «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes C220» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1984 թ. ծնված Մ. Խ.-ը, 1986 թ. ծնված Հ. Մ.-ը, «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1987 թ. ծնված Մ. Ա.-ը և 2015 թ. ծնված Ն. Գ.-ը մահացել են:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2014թ. ծնված Հ. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Գ.-ին, Մ. Ա.-ին և Ն. Գ.-ին: Վերջինս տեղի ուժերով տեղափոխել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Kia Sonata» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: