00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Վերնիսաժի նոր կյանքը

© Sputnik / Laura SarkisyanВернисаж
Вернисаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ոգին` ինքնատիպ ու բազմազան Վերնիսաժը, պատրաստվում է վերափոխվել ու նոր կյանք ստանալ: Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է Վերնիսաժի անցյալը, ներկան ու ապագան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ծածկի տակ ծվարած կիսադատարկ սեղանիկները կամաց-կամաց համալրվում են հայ վարպետների ստեղծած հուշանվերներով: Անձրևը բոլորովին չի խանգարում, որ «Վերնիսաժ» անունը կրող հայտնի տոնավաճառի աշխատակիցները մեկը մյուսի հետևից զբաղեցնեն իրենց տեղերն ու սեղանիկներին շարեն իրենց ապրանքը:

© Sputnik / Laura SarkisyanՎերնիսաժում
Вернисаж - Sputnik Արմենիա
Վերնիսաժում

 

Վերնիսաժի առավոտը

Գույնզգույն և վառ քարերով, արծաթից պատրաստված իրերն ու բիժուտերիան շարված են մոմակալների, ծաղկամանների, սրճեփների, փայտից ու մետաղից պատրաստված ապրանքների կողքին: Դրանցից շատերը կես դարվա պատմություն ունեն: Քիչ հեռու բեռնաթափում են արհեստանոցից բերված շախմատների նոր խմբաքանակը, կողքին իրար վրա են շարվում Արարատ լեռան տարբեր պատկերներով նարդիները:
Շարքերից մեկում ցուցադրվում են տարբեր նկարիչների ստեղծագործությունները: Իրար հետ ոչ մի կապ չունեցող, բայց իրար կիպ «գրկած» շարված են Այվազովսկու կտավների պատճենները, Ջորջ Քլունիի դիմանկարը, փոթորիկ ու գարուն պատկերող բնապատկերները: Նկարներից համառորեն մեզ են նայում ձիերը: Ձիերի առատությունը ստիպում է հարցնել վաճառողներին՝ ինչու՞ ուրիշ կենդանիներ չեն նկարում: Պատասխանն անկեղծ է, մի քիչ էլ՝ անսպասելի. «Ձին անվնաս ու բարի կենդանի է»:

© Sputnik / Laura SarkisyanՎերնիսաժում
Вернисаж - Sputnik Արմենիա
Վերնիսաժում

Անցնում ենք ազգային ոճով կարված ու հայկական զարդանախշերով պայուսակների, բաճկոնների կողքով: Քիչ այն կողմ դրոշների շարան է կախված, ներքևում հայկական պատմամշակութային հուշարձանները խորհրդանշող, փայտից պատրաստված հուշանվերներն են:

Վերնիսաժը միշտ մարդաշատ է, հատկապես՝ ամռանը, երբ Հայաստան են գալիս զբոսաշրջիկներն ու որոշում Հայաստանից որևէ հուշանվեր տանել իրենց հետ: Վերնիսաժը այն օղակներից մեկն է, որտեղ բաբախում է քաղաքի սիրտը:

«Հին» Վերնիսաժը

Մարիամը Վերնիսաժում է աշխատում շուրջ 25 տարի և լավ է հիշում այն ժամանակները, երբ կանայք հավաքվում ու զուգագուլպաներ, սփռոցներ, բրդյա գուլպաներ էին գործում:

« Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին մենք գործած գուլպաներ էինք ուղարկում զինվորներին: Ասես երեկ լիներ», — ասում է Մարիամն ու պատմում, որ առաջ այստեղ ո՛չ ծածկ կար, ո՛չ էլ այսքան մարդ: Օրվա հացի գումար վաստակելու համար մարդիկ գալիս էին Վերնիսաժ ու արժեքավոր իրեր վաճառում: Ստիպված էին ապրուստի միջոց վաստակել անձրևի, ձյան ու արևի տակ կանգնած:

© Sputnik / Laura SarkisyanՎերնիսաժում
Вернисаж - Sputnik Արմենիա
Վերնիսաժում

Վերնիսաժի առաջին նախատիպը ձևավորվել էր 1987 թվականին հայ մեծ նկարիչ Մարիտիրոս Սարյանի արձանի մոտ: Մի օրվա ընթացքում նկարիչներն ու արհեստավորները որոշել էին տոնավաճառ հիմնել ու իրենց տոնավաճառը Վերնիսաժ կոչել: Վերնիսաժը Կինոյի տան մոտ տեղափոխվեց 1992 թվականին:

«Հին» Վերնիսաժի մասին հիշում է նաև պատմության ուսուցիչ Էդվարդ Ավդալյանը, որը տոնավաճառում է հայտնվել կարիքից դրդված, ու ավելի քան 20 տարի է՝ զբաղվում է փայտի վրա փորագրություններ անելով ու գումար վաստակելով:

«Վերնիսաժն իմ փրկությունն էր: Անճարությունից ու անելանելի վիճակից ես կա՛մ պետք է լքեի երկիրը, կա՛մ էլ չգիտեմ ինչ անեի», — ասում է Ավդալյանը:

© Sputnik / Laura SarkisyanՎերնիսաժում
Вернисаж - Sputnik Արմենիա
Վերնիսաժում

Վերնիսաժը կձևափոխվի

Վերնիսաժը թանգարան է բաց երկնքի տակ, հին ու նոր արվեստի միաձուլում: Այն, ինչ ներկայացված է այստեղ, ստեղծվում է մարդկանց ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Երևանի քաղաքապետն ու Վերնիսաժի ղեկավարությունը որոշել են նոր շունչ հաղորդել Վերնիսաժին` միևնույն ժամանակ պահպանելով հնի ոգին: Նոր Վերնիսաժը ունիվերսալ համալիր է լինելու, որտեղ կլինեն հանգստի և զվարճանքի գոտիներ, որոնք կմիախառնվեն հայկական ժողովրդական արվեստի նմուշները ներկայացնող շուկային: Վերնիսաժը երևանցիներին ու զբոսաշրջիկներին կներկայանա նոր «հանդերձանքով» ու բազում անակնկալներով:

 

 

Լրահոս
0