Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան իր ընթերցողներին է ներկայացնում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց լուսանկարների ընտրանին:
Մայիսի 1-ին աշխարհի մի շարք երկրներում միջազգային տոն է` Աշխատավորի օրը, որը նախկինում այլ անվանում ուներ` Աշխատավորների համերաշխության միջազգային օր: 1886 թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները գործադուլ հայտարարեցին` պահանջելով աշխատանքային օրը դարձնել 8 ժամ:
Գործադուլն ու դրան հաջորդած ցույցն ավարտվեց ոստիկանության հետ բախումներով: 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնել:
Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշեցին 1890 թվականին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և այլ քաղաքներում:








