00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոմեր՝ բեմում դրված նավթավառի համար

© Sputnik / Dmitriy PisarenkoПодсвечник
Подсвечник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի Կամերային թատրոնում անսովոր հուշերի երեկո էր: Մշակույթի հայտնի գործիչները, գրողներն ու լրագրողները կարդում էին 90-ականների էներգետիկ ճգնաժամի և տրանսպորտային շրջափակման մասին գրած սեփական պատմվածքները

Դմիտրի Պիսարենկո, Sputnik.

Այն եզակի դեպքերից էր, երբ գլխավոր դերում բեմի դեկորացիան էր: Ամեն ինչ արված էր, որ ներկաներն անցյալ տեղափոխվեին մտովի: Լեփ-լեցուն դահլիճի առաջ դրված իրերը ХХ դարի վերջին տասնամյակի անբաժանելի մասն էին կազմում. կերոսինով աշխատող լամպ, պրիմուս, մոմեր, չոր սպիրտի տուփեր, «ֆուջիկա» և «ալադին» (հարավ-կորեական և ճապոնական արտադրության նավթավառ):

Շաբաթ երեկոյան կազմակերպված միջոցառումը սկսվեց հովհարային անջատումով: Դահլիճ բերեցին մոմերն ու արևածաղկի սերմերը:

© Sputnik / Dmitriy PisarenkoԴահլիճ բերեցին մոմերն ու արևածաղկի սերմերը
Сцена с предметами быта - Sputnik Արմենիա
Դահլիճ բերեցին մոմերն ու արևածաղկի սերմերը

Երևանցիները սովորաբար հենց այսպես էին անցկացնում իրենց երեկոները՝ սպասելով, որ հոսանքը գոնե մեկ ժամով կմիացնեն և կհաջողվի հաջորդ օրվա ուտելիք պատրաստել, լվացք անել, իրերն արդուկել կամ պարզապես հեռուստացույց դիտել: Բնակարաններում տեղադրված վառարանների շուրջ հավաքված ստեղծագործ մտավորականությունը արևածաղկի սերմ էր մաքրում ու սուրճ խմում, որը պատրաստվում էր հենց այդ նույն վառարանի վրա: Վայելում էին վառարանի մեջ խորոված կարտոֆիլն ու զրուցում կյանքի մասին՝ ժամանակ առ ժամանակ այդ ամենին գումարելով էժանագին ոգելից խմիչքների փոքր չափաբաժինները:

«Ես կանգնած եմ մի բեմում, որն այդ մութ տարիներին ինքս եմ պատրաստել: Հենց այն ժամանակ մենք որոշեցինք թատրոնում ևս մի բեմահարթակ սարքել: Մշակութային այս կենտրոնը ծնվեց շրջափակման տարիներին, այսինքն ծանր կենցաղը մեզ չկոտրեց, այլ արարման դրդեց», — նշեց միջոցառման կազմակերպիչ, գրող և թատերական գործիչ Ռուբեն Փաշինյանը:

© Sputnik / Dmitriy PisarenkoՌուբեն Փաշինյան
Рубен Пашинян - Sputnik Արմենիա
Ռուբեն Փաշինյան

Նրա խոսքով՝ երբ մի քանի տարի առաջ ռուս գրողների հետ հանդիպում էին ունեցել Ծաղկաձորում, հյուրերն ապշել էին:

Հայ գրողները պատմել էին 90-ականների կյանքի մասին ու հաճախ օգտագործել «շրջափակում» բառը: Ռուսաստանցիները չէին հասկացել՝ ինչի մասին է խոսքը. նրանց մոտ «շրջափակում» բառն ասոցացվում է բացառապես Լենինգրադի հետ:

Շատերի համար բացահայտում էր դարձել այն, որ Հայաստանը դաժանագույն էներգետիկ և տրանսպորտային շրջափակման մեջ է եղել, որ երկաթուղային հաղորդակցություն կար միայն Վրաստանի հետ, քանի որ Ռուսաստան տանող ճանապարհը փակ էր Աբխազիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:

Ադրբեջանի հետ սահմանը նույնպես փակ էր, բայց՝ անհասկանալի պատճառներով, իսկ Թուրքիան էլ աջակցում էր եղբայրական Ադրբեջանին: Հայաստան մտնող գազատարն անդադար դիվերսիաների էր ենթարկվում: Ու մարդիկ օրեր շարունակ անցկացնում էին մթության ու ցրտի մեջ: Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միակ ավտոճանապարհն Իրան էր տանում, իսկ դա բավարար չէր միջազգային հաղորդակցության համար:

«Այս ամենի մասին մանրամասն իմանալուց հետո ռուս հայտնի գրող Եվգենի Պոպովն առաջարկեց Երևանում շրջափակման տարիները ներկայացնող թանգարան ստեղծել և խորհուրդ տվեց նաև պատմվածքների ժողովածու հրատարակել», — ասաց Փաշինյանը:

Ժողովածուն վիրտուալ ստացվեց: Անվանումն էլ՝ «բլոկադա.am»-ն ընդգծեց նոր ժամանակը` համացանցի դարաշրջանը: Այս ալմանախի կարևորությունն այն է, որ չի վաճառվում:

Կազմողները կարծում են, որ հիշողությունն անգին է, և ավելի լավ է պատմել այդ հիշողությունների մասին: Ժողովածուն կարելի է անվճար վերբեռնել համացանցից: Բացի այդ խորհրդանշական է, որ պատմվածքները, որոնք ХХI դարում կարելի է առցանց կարդալ, պատմում են ХХ դարավերջի հոսանքազրկման մասին:

© Sputnik / Dmitriy Pisarenko90-ականներին բնորոշ պարագաներից մեկը
Керосиновая лампа - Sputnik Արմենիա
90-ականներին բնորոշ պարագաներից մեկը

«Այն տարիներին, երբ ներկայացումների ժամանակ հոսանքն անջատվում էր, բեմը լուսավորվում էր հանդիսատեսի աչքերով», — ընթերցումներից առաջ ներկաներին ասաց միջոցառման վարողը:

Մութ բեմից, դահլիճից եկող մոմերի առկայծող լույսի ներքո հնչեցին ռեժիսորներ Ալեքսանդր Գրիգորյանի և Ռուբեն Բաբայանի, արվեստագետ Սուսաննա Հարությունյանի, լրագրողներ Աշոտ Ղազազյանի և Նելլի Մադաթյանի, բանաստեղծ Նարինե Քարամյանի պատմությունները… Նրանց մեջ էի նաև ես` այս տողերի հեղինակը: Ելույթը սկսվեց հումորով, որը ներդաշնակորեն իր տեղը գտավ երեկոյի դրամատուրգիայում:

Դահլիճում նստածներից ոմանք կաշկանդվում էին մթությունից ու ժամանակ առ ժամանակ խնդրում էին միացնել լույսը: Ես առաջարկեցի պատկերացնել, թե էլեկտրիկն այցելել է մեզ ու որոշակի պայմաններով առաջարկում է մետրոյի մոտակա կայարանից «լևի լույս քաշել» մեր բնակարան: Հանդիսատեսին դուր եկավ ասածս, բայց կազմակերպիչները որոշեցին ոչինչ չփոխել:

«Ի պետս քաջության» կոնծած կոնյակն առանձնապես չօգնեց ինձ. ձայնս դողում էր բեմում: Իսկ երբ վերադարձա դահլիճ, հիշեցի իմ հին սթենդափներից մեկը, որն արել էի հեռուստառեպորտաժի համար: Հայաստանի 90-ականների կյանքը համեմատել էի սրտի հետ: Երբեմն սիրտն էլ է հայտնվում շրջափակման մեջ, բայց դրա հետ մեկտեղ չի դադարում բաբախել:

Երեկոյի ավարտին բոլորը ստացան 92-95 թվականներին բաղձալի համարվող հացի կտրոնները: Կազմակերպիչներն ամեն դեպքում հիշեցրին, որ այսօր դրանցով հաց գնել հնարավոր չէ: Ու շատ լավ կլիներ, եթե միշտ այդպես լիներ…

© Sputnik / Dmitriy PisarenkoՀացի կտրոն
Хлебная карточка - Sputnik Արմենիա
Հացի կտրոն

 

 

Լրահոս
0