00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը՝ վարպետաց թիմում

Բաժանորդագրվել
Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ առաջին անգամ հայ հեծանվորդը՝ Էդգար Ստեփանյանը, մեկնել է Շվեյցարիա վարպետությունը բարձրացնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայ հեծանվորդները վերջին տարիներին բազմաթիվ անգամ են մարզասերներին ուրախացրել իրենց հաջողություններով: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հայ հեծանվորդների հաղթանակներից արդեն քչերն են զարմանում:

19-ամյա Էդգար Ստեփանյանն այդ հաղթանակները կերտողներից մեկն է: Ճիշտ է՝ առայժմ երիտասարդների մրցումներում: Եվրոպայի առաջնությունում ոսկե և աշխարհի առաջնությունում նվաճած արծաթե ու բրոնզե մեդալները հուշում են, որ մոտ ապագայում այս մարզաձևում էլ կարող ենք մեծ հաջողություններ ակնկալել:

Հայ հեծանվորդի հաջողությունները դուրս չեն մնացել մասնագետների տեսադաշտից: «Վարպետաց թիմ». ահա այսպես է կոչվում այն ծրագիրը, որով հայ հեծանվորդը մարզվելու է առաջիկա երեք ամսվա ընթացքում: Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:
Զրույցը վարել է Խաչիկ Չախոյանը:

© 2015 UCI Juniors Track Cycling World ChampionshipsՀայ հեծանվորդներն իրենց մարզչի հետ
Велосипедист Эдгар Степанян - Sputnik Արմենիա
Հայ հեծանվորդներն իրենց մարզչի հետ

-Պարոն Գյոզալյան, ի՞նչ ծրագիր է սա հեծանվասպորտում, և ի՞նչ կտա դա մեր մարզիկին:

— Այս ծրագիրը բարձր որակավորման, այսպես կոչված, «վարպետաց թիմ» ծրագիրն է, որով բարձր արդյունքների հասած մինչև 23 տարեկան երիտասարդ հեծանվորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Ծրագրի շրջանակում տարբեր կարգի մարզումներ են անցկացվում, և, բացի այդ, մարզիկները մասնակցում են տարբեր կարգի միջազգային մրցումների: Ասեմ, որ մինչ օրս մեր հեծանվորդներից Մհեր Մկրչտյանը, ինչպես նաև Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը նույնպես մեկական ամսով մասնակցել են նմանատիպ ծրագրերի: Ավելացնեմ նաև այն, որ այս ծրագիրը բավականին թանկ արժե՝ ամսական 7500 շվեյցարական ֆրանկ: Մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը շատ լավ ու ճիշտ նամակագրական կապ էր հաստատել, ու դրա շնորհիվ էլ կարողացանք համաձայնության գալ այդ ծրագրին մեր մարզիկի մասնակցության համար: Իսկ թե ինչ կտա Էդգարին այս ծրագիրը, ասեմ՝ սա փորձի ու վարպետության աճի ապահովման համար իդեալական տարբերակ է: Էդգարն արդեն աստիճանաբար տեղափոխվում է մեծահասակների մրցաշարեր, ու այս ծրագրին մասնակցությունը մեզ համար մեծ նվեր է: Հիմա տարբեր երկրներ ներկայացնող 12 հեծանվորդ է մասնակցում այդ մարզումներին ու պատահական ոչ մի մարզիկ չկա: Բոլորն էլ բարձր արդյունքներ ցուցադրած հեծանվորդներ են:

-Փաստացի տարբեր երկրներ ներկայացնող հեծանվորդներ են մասնակցելու միջազգային մրցաշարերի: Այդ դեպքում ու՞մ են ներկայացնելու նրանք այդ մրցումներում:

— Յուրաքանչյուրը ներկայացնելու է իր երկիրը, բայց արդեն միաժամանակ նաև «վարպետաց թիմը»: Այսինքն, եթե Էդգարը հաղթանակ տանի, դա կլինի և Հայաստանինը և UCI-ի տեխնիկական դպրոցինը:

-Դուք Էդգարի նաև անհատական մարզիչն էք: Փաստացի դուք բաժանվում ենք ձեր սանից: Այդ բաժանումը ավելի ցավալի՞ է, թե՞ ցանկալի:

— Իհարկե ցավալի է, որ երեք ամիս ես չեմ տեսնելու նրան: Բայց ես Էդգարի բնավորությունը իմանալով՝ համոզված եմ, որ նա, լինելով աշխատասեր ու պատասխանատու մարզիկ, կշարունակի տքնաջան աշխատել ու մեզ մրցումների ժամանակ նոր հաջողություններ կապահովի: Կարևորը մեր մարզիկի հետագա հաջողություններն են: Բացի այդ, ես Հայաստանում պետք է լինեմ, որ մեր մյուս երիտասարդ հեծանվորդների հետ պատրաստվենք գալիք մրցումներին: Ստացվում է, որ և՛ ցավալի է, և՛ ցանկալի (ծիծաղում է):

-Իսկ ի՞նչ կարևոր մրցումներ կան ապագայում:

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կայանալու է հուլիսի սկզբին Իտալիայում, և, բնականաբար, մենք ուսումնամարզական հավաքներ ու մարզումներ ունեինք նախատեսած: Բայց հիմա համոզված եմ, որ Էդգարն անհամեմատ ավելի լավ է պատրաստ լինելու այդ մրցաշարին: Ես պարզապես շնորհակալ եմ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությանն ու նախարարին, որ կարողացան ապահովել ֆինանսավորումը: Շատ կարևոր է, որ Էդգարը հաջողությունների հասնի, ինչը հեղինակություն կբերի մեր երկրին ու նոր ճանապարհ կբացի մյուսների համար: Այս ամենն, իհարկե, նոր մակարդակի կհասցնի նաև հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր հանրապետությունում:

 

Լրահոս
0