00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս ջանքով ու այս կամքով պարել գիտի

© Личный архив Гагика ГиносянаАрмянские национальные танцы
Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: Մեզ՝ հայերիս համար յուրահատուկ արժեք ու նշանակություն ունեն ռազմական պարերը, և դա պատահական չէ: Ազգային պարարվեստի երախտավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ռազմական հաղթանակներն ու ռազմապարերը փողկապակցված են

Գոհար Սարգսյան, Sputnik.

Գագիկ Գինոսյանը զրույցը սկսեց հարցով՝ կարո՞ղ եք մտաբերել հայոց պատմության մեջ մի շրջան, երբ Հայաստանով ռազմական արհավիրք չի անցել: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Դրա համար էլ Հայաստանում ռազմապարերը զարգացած են ու մեծ մասսայականություն են վայելում:

«Ռազմական պարն ու հաղթանակները նման են հաղորդակից անոթների: Նոր հաղթանակները դրական են ազդում ռազմական պարերի զարգացման վրա: Եվ հակառակը»,-ասաց Գինոսյանը:

Ռազմական պարերը հիմնականում կատարվել են պատերազմներից ու ճակատամարտերից առաջ զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար: Արդեն դրանցից հետո կատարվող պարերը կրել են թատերական բնույթ՝ ներկայացնելով զինվորի կերպարն ու հերոսությունները: Ի դեպ, ծիսական պարերի նման ռազմական պարերն էլ են սրբազան համարվել: Հայկական գերեզմաների շուրջ պարահրապարակներ կային: Երբ հերոսն ընկնում էր, նրան հարգողները ռազմական պարեր էին պարում ու փառաբանում քաջին: Գագիկ Գինոսյանը ցավում է, որ այդ մշակույթը վերացել է Հայաստանում:

«Պարը վերարտադրում էր շարժումները, զենք նետելու, դաշույնը քաշելու ձևերը»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

© Личный архив Гагика ГиносянаԳագիկ Գինոսյան
Гагик Гиносян - Sputnik Արմենիա
Գագիկ Գինոսյան

Նրա խոսքով՝ ռազմապարը պետք է կերտի այն զինվորը, որը գնում է հաղթանակի ու պատրաստ է դրան: Հնարավոր է, որ ապրիլյան պատերազմին նոր քաջերի ի հայտ գալը նրբերանգներ կմտցնի նաև հայկական ռազմական պարերում:

«Այս տարի մենք շնորհանդես կանենք, առնվազն 15 ռազմապար կհանենք բեմ: Կներկայացնենք, որ ռազմապարն այնքան էլ 2-3 հատ չէ, ինչպես սովորաբար ասում են: Ցույց կտան` ինչ զորեղ ու ոգեղեն ռազմական պարատեսակներ ունենք»,-ասաց նա:

Մեր նախնիները ռազմական պարերն «օգտագործում» էին, որ պատանիները հաղորդակից դառնան զենքին տիրապետելու, թուր և վահան կիրառելու հմտություններին: Չէ՞ որ բոլոր դարերում էլ հայի առջև դրված է եղել հայրենիքը պաշտպանելու խնդիրը:

Բանաստեղծ Գևորգ Էմինի` ռազմական պարերից ոգեշնչված տողերը փառաբանում են սասունցու պարն ու դրան հետևող հզոր հաղթանակը:

Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,

Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,

Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,

Ուր պարտությունն անգամ ունի հպարտություն,

Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,

Որ այս ջանքով,

Ու այս կամքով

Պարել գիտի…

Ի դեպ, Սասունում լայն տարածում է ունեցել «Յարխուշտա» ռազմական խաղ-պարը: «Յար» պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև` ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ»` կարճ նիզակ, զենք: Պարին բնորոշ են մարտական էլեմենտներ, որոնց կատարման ժամանակ մասնակիցները ցուցադրում են պարի ազգային ոգին:

Հայտնի են առավելապես «Յարխուշտա», «Ռոստամ բազի», «Քերծի», «Քոչարի» և մի շարք այլ ռազմական պարեր:

 

Լրահոս
0