00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ զինվորներ են մահանում, դիվանագետները չեն կարող բանակցել

© Sputnik / Asatur YesayantsВаграм Багдасарян
Ваграм Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կողմերը կարող են բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն այն դեպքում, երբ շփման գծում կայուն հրադադար պահպանվի, կարծում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանը բանակցությունների սեղանի մոտ կվերադառնա, երբ կիրագործվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես` հրադադարի ռեժիմը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 28-ին 3 պայման է ներկայացրել բանակցությունների վերսկսման համար` վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը ԼՂՀ ժողովրդի նկատմամբ նոր ագրեսիայի և ահաբեկչության չի գնա։

«Մենք խաղաղության կայուն պահպանման կոչ ենք անում։ Մենք դիմել ենք Ադրբեջանին և Մինսկի խմբին, որ նրանք խաղաղության պահպանման երաշխիքներ տան, որպեսզի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն։ Բացի այդ, միջազգային հանրությունը պետք է հասցեական ասի, թե ով է խախտում հրադադարը», — ասել է Բաղդասարյանը։

Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշեց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ երեք կարևոր քայլ

Նրա խոսքով` սկզբում Ադրբեջանը կտրականապես մերժում էր այս առաջարկները, սակայն վերջին ժամանակաշրջանում սկսել է քննարկել դրանք։

Նա նշել է, որ հայկական կողմի նշված կետերն, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարությունների, անիրականանալի չեն։

Մյուս կողմից` հայ դիվանագետները չեն կարող բանակցությունների սեղանի շուրջ նստել առանց երաշխիքների, երբ սահմանին զինվորներ են զոհվում։

«Մենք առաջարկեցինք այն, ինչ առաջարկել էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը` հատուկ սարքեր տեղադրել հրադադարը խախտողին հայտնաբերելու համար։ Թող մեխանիզմներ մշակվեն և կոնկրետ մեղավորներ նշվեն», — ասել է Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով` հայկական կողմը պահանջում է պահպանել այն պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել 1994-95 թվականներին։

Նա ընդգծել է, որ քառօրյա պատերազմից հետո այլևս չեն հավատում, որ Ադրբեջանը կկատարի պայմանավորվածությունները։ Հենց այդ պատճառով էլ հայկական կողմը երեք պահանջ է ներկայացրել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար։

 

 

Լրահոս
0