00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկա պայմաններում Ադրբեջանի հետ բանակցելն անհնար է

© Photo : official site of the Parliament of RAЗдание Парламента Армении
Здание Парламента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ակտիվ գործողությունների պայմաններում բանակցություններն անհնար են, կարծում են ԱԺ կուսակցությունների ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների անդամները անհնար են համարում Ղարաբաղի շուրջ բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով` Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին և չեղարկում է 1994-ի զինադադարի պայմանագիրը, որի կողմեր էին հանդիսանում ՀՀ-ն, նաև Արցախը:

«Սա ուղերձ է, որ նա շարունակելու է լայնածավալ պատերազմական գործողություններ: Սրան պետք է տրվեր քաղաքական պատասխան, պետք է մենք անմիջապես ունենայինք ՀՀ-ի կողմից ճանաչված Արցախի Հանրապետություն, մենք դա չենք արել, նորից ձախողում ենք»,- ասաց Փոստանջյանը։

Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր առաջարկում են Ղարաբաղում հողեր զիջել, դավաճան են և նրանց պետք է գնդակահարել։

ՀԱԿ խմբակցության առաջնորդ Լևոն Զուրաբյանի կարծիքով` «մեր հայրենիքի վրա էքզիստենցիալ վտանգ է կախվել»։

«Ինքնին մեր գոյությունն է հիմա վտանգված: Եվ հիմա համերաշխությունը պետք է ավելի քան երբևէ: Մի սպասեք մեզնից, որ մենք կխոսենք մեր հայրենիքի պարտության մասին: Մենք չարակամներին նման բավականություն չենք պատճառի», — ասաց Զուրաբյանը` ավելացնելով, որ Արցախի և Հայաստանի համար չափազանց դժվար ժամանակներ են, արտաքին մեծ ճնշումներ կան, պատերազմը չի դադարում:

«Իսկապես այս ծանր վիճակում ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք, միասնականության խնդիրն է»,-ասաց նա և նշեց, թե դա լուծվում է իշխանությունների գործով և ընդդիմության խոսքով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց, որ հիմա չի կարող խոսք գնալ արդյունավետ բանակցությունների մասին։

«Մադրիդյան սկզբունքները կիրառելի չեն և այս պահին սահմանային լարվածության հետ զուգահեռ չի կարող խոսք գնալ բանակցությունների մասին»,- ասաց Մելքումյանը` Մինսկի խմբին հորդորելով, որ հանդես գա ավելի հասցեական հայտարարություններով։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց քննադատությանն այն մասին, որ առաջնագծում հիմնականում ծառայում են անապահով ընտանիքների տղաները։ Նա խնդրեց տարբերակումներ չմտցնել, թե ովքեր են կռվում, ովքեր չեն կռվում և հարցրեց` ո՞վ է արել այդ մոնիթորինգը, թող տեղեկանք ներկայացնեն:

Նա նշեց, որ անձամբ եղել է դիրքերում և նման տարաբաժանում չի նկատել։

«3-4 օր կարողացաք համբերել, եթե դրանով փորձում եք խլրտում մտցնել ընտանիքների մեջ, չի հաջողվի, այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, միասնական են Հայաստանը, Արցախն ու սփյուռքը»,- ասաց նա` ավելացնելով, որ իր հարազատները նույնպես ծառայում են առաջնագծում։

 

 

Լրահոս
0