00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 8 հազար հաշմանդամ երեխաներից 33-ն արդեն մանկապարտեզ է հաճախում

© Sputnik / Nelly Danielyan Рита Саргсян
Рита Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծրագրի վերջնական նպատակն է, որ ներառական կրթություն ունենան Հայաստանի բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երևանում բացվեց առաջին ներառական մանկապարտեզը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն մասնագիտական աջակցություն ստանալ, այլև շփվել իրենց հասակակիցների հետ ու դառնալ հասարակության լիիրավ անդամ:

Գլոբալ զարգացման խնդիրներ ունեցող փոքրիկ Գոռն առաջին անգամ է մանկապարտեզ գնում։ Առողջական խնդիրների պատճառով նա զրկված է եղել հասակակիցների հետ խաղալու, շփվելու հնարավորությունից։ Բացը լրացնելու համար մայրը` Լուսինե Պողոսյանը, երեխայի հետ տարբեր կենտրոններ է հաճախել, որտեղ նրա հետ զբաղվել են մասնագետներն ու հոգեբանները։ Բայց մանկապարտեզի ու նման կենտրոնների տարբերությունն, ըստ Գոռի մայրիկի, ակնհայտ է։

© Sputnik / Nelli DanielyanՆերառական մանկապարտեզ Երևանում
Инклюзивная часть детского сада N92 - Sputnik Արմենիա
Ներառական մանկապարտեզ Երևանում

«Ե´վ ծնողն է թեթևանում իր հոգսերից, և´ երեխան։ Ոչ թե երեխային ծնողը պետք է վերցնի և տարբեր կենտրոններ տանի 1 ժամ պարապելու համար, այլ երեխան հաճախի մանկապարտեզ, որտեղ թե´ մասնագետներն են նրա հետ զբաղվում ամբողջ օրվա ընթացքում, թե´ երեխան է շփվում իր հասակակից երեխաների հետ»,- ասաց Լուսինե Պողոսյանը։

Հայաստանում առաջին ներառական մանկապարտեզն ուրբաթ բացվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարները, Երևանի քաղաքապետը։

© Sputnik / Nelly DanielyanԱռաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներառական մանկապարտեզի բացմանը
Рита Саргсян и Ара Баблоян - Sputnik Արմենիա
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ներառական մանկապարտեզի բացմանը

Ինչպես նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում կա հաշմանդամություն ունեցող շուրջ 8 հազար երեխա, որոնց հիմնական մասը զրկված է հասարակության լիիրավ անդամ դառնալու հնարավորությունից։

Երեխայի կրթության, ժամանցի կազմակերպման անհնարինությունը շատ ծնողների ստիպում է երեխային տանել հատուկ հաստատություն, որտեղ երեխան էլ ավելի է մեկուսանում հասարակությունից ու մնում միայնակ իր խնդիրների հետ։ Ուստի նախարարն առաջին հերթին կարևորում է հաշմանդամ երեխաների մեկուսացումը կանխելը։

«Շատ ավելի դժվար է արդեն հատուկ հաստատություններում գտնվող երեխաների ընտանիքների կարիքների գնահատում և վերադարձ իրականացնել, և շատ ավելի հեշտ է ունենալ այսպիսի բազմաթիվ կենտրոններ, որպեսզի կարողանանք իրականացնել կանխարգելիչ միջոցառումների համալիր, որը թույլ կտա իրականացնել այդ քաղաքականությունը»,-ասաց Արտեմ Ասատրյանը։

 

© Sputnik / Nelli DanielyanՆերառական մանկապարտեզ Երևանում
Инклюзивная часть детского сада N92 - Sputnik Արմենիա
Ներառական մանկապարտեզ Երևանում

Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանը տեղեկացրեց, որ նորաբաց մանկապարտեզն արդեն 33 սան ունի` 9-ը ներառական, 24-ը` նախաներառական խմբերում, ևս 9 տեղ դեռ թափուր է, բայց ցանկացողները շատ ավելի շատ են։

«Ես կուզեի, որ ո՛չ հերթագրվածներ լինեն, ո՛չ ընդհանրապես խնդիր ունեցող երեխաներ, բայց եթե ունենք այն, ինչ ունենք, ապա պետք է առավելագույնն անենք այս երեխաներին անսահման սեր և գործնական աջակցություն տալու համար»,- ասաց Կարինե Հարությունյանը։

Արաբկիր բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանը կարևորեց, որ այստեղ հաճախող երեխաների օրը «սկսվում է այնպես, ինչպես բոլոր երեխաներինը»։

Հայաստանում առաջին ներառական մանկապարտեզի հաջողված փորձից հետո ծրագիրը շարունակական է լինելու, և Արա Բաբլոյանի բնորոշմամբ` ծրագրի վերջնական նպատակն է, որ ներառական կրթություն ունենան Հայաստանի բոլոր մանկապարտեզներն ու դպրոցները։

 

 

Լրահոս
0