00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոսյան. տեղեկատվական քաղցը պետք է հագեցնել

© Sputnik / Асатур ЕсаянцСамвел Мартиросян
Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որն է տեղեկատվական պատերազմի առանձնահատկությունը ներկա պայմաններում, Sputnik Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Տեղեկատվական պատերազմը ոչ թե ապատեղեկատվության, թշնամուն ճնշող կամ հոգեբանական ազդեցություն ունեցող նյութերի, այլ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն է, նշեց Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` կարևոր է ոչ միայն ճշմարիտ տեղեկատվություն գտնելը և հնարավորինս օպերատիվ դա տարածելը, այլև ապատեղեկատվությունը հայտնաբերելը։

«Դա այսօր շատ կարևոր է, կարծես առանձին մասնագիտություն է ձևավորվում` տվյալներ ստուգողներ, ԶԼՄ-ները նույնիսկ հատուկ մարդիկ են վարձում, որոնք զբաղվում են տվյալների ստուգմամբ»,- նշեց նա։

Նա նկատեց, որ տվյալների շատ մեծ աղբյուր են դարձել սոցիալական ցանցերը, հատկապես մարտական գործողությունների, ճակատին մոտ բնակավայրերի մասին։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է
«Մենք տեսնում ենք, թե ինչ քանակի տեսանյութեր են պտտվում, որոնք կեղծ են, իբր ներկայացնում են ճակատը, բայց վերցված են սիրիական պատերազմից, նույնիսկ` ուկրաինական։ Լրագրողների գործն է գտնել դրանց ճիշտ աղբյուրը և ցույց տալ, որ դա ապատեղեկատվություն է»,- ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետը։

Մարտիրոսյանը նշեց, որ վերջին օրերին լրատվամիջոցների համար իրավիճակը բարդացել է, որովհետև նվազել է պաշտոնական տեղեկատվությունը ոչ միայն Հայաստանի կողմից, այլև Ադրբեջանի։ Ճակատում գտնվող լրագրողների թիվն է նվազել։

«Սոցցանցերից երևում է, որ մարդիկ օպերատիվ և թարմ տեղեկատվության կարիք ունեն։ Նրանք զգում են, որ իրավիճակը սրվել է, բայց բավարար տեղեկատվություն չեն գտնում։ Կարևոր է հիմա շարունակել այն ոճով, ինչպես աշխատում էին մինչ այդ։ Այստեղ գործ ունեն անելու Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ պաշտպանության բանակը, որպեսզի կարողանան ապահովել լրագրողների հետ աշխատանքը սրված իրավիճակում»,- ընդգծեց Մարտիրոսյանը։

Այստեղ լուծումը, ըստ նրա, պետական մարմինների` լրագրողների հետ անընդհատ շփման մեջ լինելն է։ Որքան էլ փորձես պայքարել ապատեղեկատվության դեմ, եթե կա տեղեկատվական վակուում, մարդիկ սկսում են իրենք փնտրել և շատ հաճախ գտնում են ապատեղեկատվություն։

«Իմ կարծիքով` նման բարդ իրավիճակում պետք է ավելի շփվել լրագրողների հետ, կազմակերպել ճեպազրույցներ և այլն։ Լրագրողները տեղեկատվական քաղց ունեն, ինչը փոխանցվում է հանրությանը, որը ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվում»,- նշեց նա։

Ըստ Մարտիրոսյանի` պաշտպանության բանակի մամլո հաղորդագրություններից երևում է, որ իրավիճակը սրված է, բայց հստակ չի հասկացվում, թե ինչ է կատարվում։

«Երբ ասում են, որ կրակում են բնակավայրերին, կարելի է մեկնաբանել տարբեր ձևերով` սկսած նրանից, որ կրակում են այդ ուղղությամբ, վերջացրած նրանով, որ կան զոհեր խաղաղ բնակչության մեջ։ Այդպիսի դեպքերը պահանջում են ավելի շատ տեղեկատվություն։ Չմոռանանք, որ այսօրվա մարդը շատ է փոխվել, նա ցանկանում է ստանալ ոչ միայն նյութեր, այլև տեսանյութեր, որպեսզի հասկանա իրավիճակը»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Мартакерт после обстрелов. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ադրբեջանն ամբողջ գիշեր հրետակոծել է ԼՂ տարածքը
Փորձագետի խոսքով` շատ կարևոր է, որ բանակը կարողանա աշխատել ԶԼՄ-ների հետ` հաշվի առնելով ավելի բարդ իրավիճակներ։ Այդ տեսանկյունից անելիք կա, որովհետև իրավիճակը փոխվել է, իսկ աշխատաոճը մնացել է 20-րդ դարինը։ Այնինչ հիմա, նկատեց Մարտիրոսյանը, սոցցացների պատճառվ մարդիկ եթե նույնիսկ կես ժամ նորություն չեն ստանում, նյարդայնանում են։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

Լրահոս
0