00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժողովուրդների բարեկամության պարը` Երևանի սրտում

© Sputnik / Ani LiparityanФлешмоб "Дружба народов" на площади Свободы
Флешмоб Дружба народов на площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Շնորհակալություն»,–ասաց հրեական պատվիրակության ներկայացուցիչը` զարմացնելով հայկական բարդ բառի հստակ արտասանությամբ։ «Ժողովուրդների բարեկամություն» մրցույթի մասնակիցներից ոմանք որոշել են հայերեն սովորել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Տեղատարափ անձրևը բոլորովին չընկճեց «Ժողովուրդների բարեկամություն» ֆլեշմոբի մասնակիցներին, որոնք ժամանել էին Վրաստանից և Իսրայելից ու միացել հայ մասնակիցներին։ Նրանք բարձր տրամադրությամբ շարժվեցին դեպի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակ։

Ֆլեշմոբը նվիրված էր «Ժողովուրդների բարեկամություն» միջազգային պատանեկան մրցույթ-փառատոնին։ Պարային համույթի բազմազգ կազմը պար բռնեց Ֆարել Ուիլյամսի «Happy» ստեղծագործության հնչյունների ներքո։

Մրցույթ-փառատոնն առաջին անգամ է անցկացվում Երևանում ` Հայաստանի, Իսրայելի և Վրաստանի միջև մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում։ Մրցույթին մասնակցեց նաև Ուկրաինայից ժամանած մի փոքրիկ խումբ։ Մասնակիցները մրցում են երեք անվանակարգերում` «Պարարվեստ», «Երգեցողություն», «Երգչախմբային արվեստ»։ Յուրաքանչյուր երկրից մասնակցում էր ավելի քան 100 ներկայացուցիչ։

«Տերամեդիա» իսրայելական հասարակական կազմակերպության տնօրեն Նելլի Դինովեցկայան Sputnik Արմենիային պատմեց, որ տարբեր երկրներից ժամանած երգիչների և պարողների տաղանդը գնահատող հանձնաժողովի կազմը նույնպես բազմազգ է։ Մրցույթ-փառատոնի մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված են արվեստի ճանաչված գործիչներ՝ Նորայր Մեհրաբյանը (Հայաստան), Հովհաննես Դիվանյանը (Հայաստան), Հովհաննես Խաչիկյանը (Հայաստան), Դավիթ Ղազարյանը (Հայաստան), Ելենա Բարսեգովան (Վրաստան), Յաէլ Գորոխովսկայան (Իսրայել), Սու¬սաննա Մարտիրոսյանը (Հայաստան), Կարինե Առաքելյանը (Հայաստան), Մհեր Մեսրոպյանը (Հայաստան), Մարիամ Աբուլաձեն (Վրաստան), Վլադի Բլայբերգը (Իսրայել), Նոդար Ռավիան (Վրաս¬տան), Վիլլի Վայները (Հայաստան), Եկատերինա Եգորովան (Ուկրաինա):

© Ruptly . Ani LiparityanՄրցույթ–փառատոնի հանձնաժողովի անդամները
Флешмоб Дружба народов на площади Свободы - Sputnik Արմենիա
Մրցույթ–փառատոնի հանձնաժողովի անդամները

«Մրցույթն առաջին անգամ է կազմակերպվում, սակայն մենք կփորձենք այնպես անել, որ այն ավանդական դառնա։ Միջոցառման նպատակն է համախմբել ժողովուրդներին։ Ուզում ենք ընդլայնել մրցույթի աշխարհագրությունը», — նշեց Դինովեցկայան։

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Հայաստանն ու Իսրայելը որոշեցին համատեղ մրցույթ անցկացնել, քանի որ այս երկու երկրները, ինչպես ոչ մի այլ երկիր, լավ գիտեն, թե ինչ է պատերազմը։

«Շատ ենք ուզում, որ ԱՊՀ բոլոր երկրները համախմբվեն։ Լավ կլիներ, եթե հաջորդ տարի միջոցառմանը միանային նաև մյուս երկրները», — ասաց Դինովեցկայան։

Հանձնաժողովի անդամներից մեկը` երգիչ Նոդար Ռավիան, նշեց, որ իր համար ամենակարևորը մասնակիցների զգացմունքներն են։

«Անձամբ ես շատ անկողմնակալ ու խիստ եմ գնահատելու։ Շատ մրցույթների միջով եմ անցել, հասկանում եմ, որ մարդը չպետք է մրցույթին մասնակցի միայն մասնակցելու համար։ Եթե մասնակիցը զգացմունքներ ունի, թեկուզ նա 10 տարեկան երեխա է, ապա գնահատականն էլ, անշուշտ, բարձր կլինի, առավել ևս եթե այդ զգացմունքայնությանը զուգահեռ նա լավ ձայնային տվյալներ ունի», — ասաց Ռավիան։

Ենթադրվում է, որ հաջորդ տարի փառատոնի կիսաեզրափակիչ փուլը կանցկացվի Իսրայելում, իսկ եզրափակիչը` Երևանում։

Հայաստանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 3-4-ը, Երեւանում, որին մասնակցել են 38 պարային համույթ, 10 մենակատար, 46 անհատ կատարող, 9 երգչախումբ եւ վոկալ համույթ: Հայաստանից եզրափակիչ փուլ անցել են 7 պարային համույթ, 5 մենակատար, 23 անհատ կատարող, 3 երգչախումբ և վոկալ համույթ: Վրաստանի և Իսրայելի նախընտրական փուլը կայացել է ապրիլի 25-ին, Թբիլիսիում: Վրաստան ու Իսրայելը ներկայացել են ավելի քան 150-ական մասնակցով:

Մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 28-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջում և Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Նույն օրը` ապրիլի 28-ին, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:
Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Լրահոս
0