00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե շքեղ մեքենաների գումարների 20%-ը տրամադրեինք բանակին, մենք կունենայինք ոչ թե 100, այլ 15 զոհ

Բաժանորդագրվել
Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Սերոբ Սահակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է Ղարաբաղի քառօրյա պատերազմի, Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության ճանաչման, Իսրայելում հայերի կազմակերպած բողոքի ցույցի և մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Սերոբ Սահակյանը վստահ է, որ Ղարաբաղում ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմը կարող էր շատ ավելի մեղմ հետևանք ունենալ։

«Անմիջական հարվածը Ղարաբաղում զոհված զինվորների արյունն էր։ Մեր մեծագույն կորուստը մեր զոհերն էին։ Դա նաև մեր ժողովրդի թերացումն էր։ Եթե շքեղ մեքենաների, առանձնատների գումարների 20 տոկոսը տրամադրեինք բանակին, մենք կունենայինք 15 զոհ, այլ ոչ թե 100»,- համոզված է նա։

Իսրայելաբնակ գործիչն ընդգծեց, որ սփյուռքահայերն ակնկալիքներ ունեն Հայաստանի իշխանություններից, ուզում են, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

«Ժամանակն է, որ ոչ թե այլ երկրներից աջակցություն պահանջենք, այլ փոխարենը մենք ինքներս այնքան ուժեղանանք, որ ուրիշները փորձեն մեզ դաշնակից տեսնել»,-ասաց նա։

Նրա խոսքով` հրեաներն ու հայերը պատմական առումով շատ ընդհանրություններ ունեն, և թվում է, թե պետք է սերտ հարաբերությունների մեջ լինեին։

«Բայց իրողություններն այնպիսին են, որ մենք իրար հակադիր զորանոցների ենք պատկանում. նախ` Իսրայել-Թուրքիա, հետո էլ` Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների առումով։ Իսրայելի խորհրդարանը երբեմն աներեսաբար օգտագործում է ցեղասպանութան ճանաչման խաղաքարտը Թուրքիայի հետ հարաբերություններում, Իսրայելի կողմից բացահայտ Ադրբեջանին զենք վաճառելը նույնպես կարևոր հանգամանք է»,- ընդգծեց Սահակյանը։

Նրա խոսքով` իսրայելական կուսակցական դեմքերը, ազդեցիկ պաշտոնյաներն ասում են, որ շարունակելու են զինել Ադրբեջանին, այդ պատճառով էլ Իսրայելի հայերը դուրս եկան բողոքի ցույցի։

«Իսրայելում կազմակերպված ցույցի ընթացքում պախարակեցինք Իսրայելին իր բարոյական սկզբունքների բացակայության համար։ Մեր ցույցը շատ զորեղ էր, բայց մեծ անդրադարձ չունեցավ։ Հակառակ այն կարծիքի, որ Իսրայելը ժողովրդավարական երկիր է, շատ հարցերում Իսրայելը գիտի, թե ինչ է պետք անել իր ամբիոններ լռեցնելու համար։ Միայն «Հաարեց» թերթն արձագանքեց»,- հայտնեց նա։

Նա նշեց, որ զենքի վաճառքի գծով շարունակելու են իրենց բողոքը։

Զենքի վաճառքի համատեքստում Սահակյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ Նրա կարծիքով` ռուսը հայի բարեկամն է, սակայն իշխանությունը տարբերվում է ժողովրդից։ Իշխանությունն ունի իր մոտեցումները, որոնք միշտ չէ, որ համընկնում են հայ ժողովրդի զգացմունքների հետ։ Նրա խոսքով` Ռուսաստանին մեղադրեցին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ, բայց ռուսը պարտավորություն չունի հայի հանդեպ։

Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարցին։

«Եթե համեմատենք երկու ազգերի ողբերգությունները, ապա Իսրայելի Հոլոքոսթին հաջորդող դեպքերը լիովին տարբերվում էին Հայոց ցեղասպանությանը հաջորդած իրադարձություններից»,- նշեց Սերոբ Սահակյանը։

Նրա խոսքով` Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Գերմանիան պարտվեց, և շատ հեշտորեն եվրոպական աշխարհն իր պարտքը կատարեց Հոլոքոսթը ճանաչելու իմաստով։ Այնինչ հայ ժողովուրդն այդ իմաստով «բախտավոր» չէր։

«Մենք `որպես ցեղասպանված, գաղթական, հայրենիք կորցրած ժողովուրդ, մեր պահանջատիրությունը սկսեցինք բարձրաձայնել միջազգային ասպարեզներում, իսկ հրեաներն իրենց կամքից անկախ էին հասել դրան։ Մենք հսկայական ջանքեր գործադրեցինք 1960-ականներին Երևանում մեկմիլիոնանոց ցույցեր կազմակերպելու համար, ինչը հեշտ գործ չէր. դյուրին չէ թակել «քար» պետության դռները և ցեղասպանության հարցը բարձրացնել, երբ այդ երկրները քաղաքական ու բարոյական վերաբերմունք չունեն ցեղասպանության հանդեպ»,- ասաց Սահակյանը։

Նա հայտնեց, որ Հայ դատի հանձնախումբը մշտապես աշխատում է այն ուղղությամբ, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Իսրայելի խորհրդարանում կան մի քանի պատգամավորներ, որոնք պարբերաբար բարձրացնում են այդ հարցը։ Սակայն հարցն անցնում է ուրիշ ենթահանձնախմբերի վերանայմանն ու արդեն 10 տարի ձգձգվում է։

«Մարդիկ կան, որոնք ասում են` պետք չէ ցեղասպանության ճանաչում աղերսել Իսրայելի նման պետությունից։ Սակայն դա մի դաշտ է, որտեղ պետք է ներկա լինենք և ամեն գնով պահանջենք մեր ցեղասպանության ճանաչումը»,- նշեց Սահակյանը։

 

 

Լրահոս
0