ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ ապրիլի 27-ին, չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող և իրեն բողոք հասցեագրած կալանավորված անձանց և դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել է կալանավայրում պահման պայմաններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Հաղորդագրության մեջ նշված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: