ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնվել է սկանդալի կենտրոնում, քանի որ Twitter-ում նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը տարածելիս օգտագործել է «ցեղասպանություն»SoykirimSoykirimSoykirim եզրույթի թուրքական հոմանիշը (Soykırım)Soykirim:
Ինչպես նշում է Asbarez-ը, տեղի ունեցածի մասին առաջինը հայտնել է Daily Sabah-ը` նշելով, որ Թուրքիայում սոցկայքերի օգտատերերն անմիջապես արձագանքել են այդ բառի օգտագործմանը, ինչից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը Twitter-ից հեռացրել է տարածված հայտարարությունը:
Խոսելով Daily Sabah-ի հետ` դեսպանատան ներկայացուցիչն ասել է, որ տեղի ունեցածը զուտ թարգմանության սխալ է, ինչպես նաև ներողություն է խնդրել նման զգայուն հարցում թույլ տված սխալի համար։

ԱՄՆ դեսպանության հրապարակած թվիթը
© скриншот
