ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար, հայտնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
«Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցվելու դեպքում նրան որակազրկում են:Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ապրիլի 16-ին կանանց մրցաշարի 79 կգ-ից բարձր քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն և իր հաղթանակը նվիրեց սահմանին մարտնչող զինվորներին։