00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղդասարյան. պետք է վերացնել քառօրյա պատերազմի թերությունները

© Davit Abrahamyan / PAN Photo / AFPМартакерт после обстрелов. Нагорный Карабах
Мартакерт после обстрелов. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած առանձին թերություններին` քառօրյա պատերազմը եղել է հայկական ռազմարվեստի հաղթանակը, կարծում է իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Թերությունները, որոնք բացահայտվել են ապրիլյան պատերազմի ժամանակ, պետք է վերացնել, ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ազատումները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հրամանագրերը ստորագրել է ապրիլի 26-ին։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների է ազատել աշխատանքից
Հրամանագրի համաձայն` գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

«Քառօրյա պատերազմը ճիշտ մարտավարության, ռազմական արվեստի, հրամանատարական կազմի պրոֆեսիոնալիզմի, մեր զինվորների ոգու հաղթանակն էր։ Սակայն ներքին օղակներում կան թերություններ, որոնց համար պետք է իրենց պատիժը կրեն` կապված զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` պետք էր ավելի ուշադիր լինել։ Եղել է քառօրյա պատերազմ, և հայկական կողմը չի խոսում պարգևների մասին։

«Մենք տեսնում ենք այն թերացումները, որոնք պետք է հաղթահարել»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ եթե քրեական պատասխանատվության անհրաժեշտություն լինի, ապա դա էլ կլինի։

Հայաստանի ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ պետք չէ պաշտոնանկ արված մարդկանց շարքում «քավության նոխազներ» փնտրել։

«Ես կարծում եմ, որ պետք է հետևություններ անել բոլոր ուղղություններով, ոչ միայն ռազմական, այլև խորհրդարանական, դիվանագիտական, քաղաքական, այդ բոլոր ոլորտներում մենք անելիք ունենք»,- ասաց Նահապետյանը։ Նրա խոսքով` արդեն ձեռնարկվել են որոշակի քայլեր, գործընկերների հետ հաջողություններ կան ոչ միայն հայկական դիրքորոշումը ներկայացնելու հարցում։

Ինչպես նշեց Նահապետյանը, ռազմական ոլորտում նույնպես բացահայտվել են խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում։

Гадрут. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Ղարաբաղ. պատերազմի ճամփաներով (մաս I)
«Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ դա պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ կորուստներ են լինում։ Մեր զինվորներն ամեն ինչ արել են երկիրը պաշտպանելու համար։ Պետք չէ կարծել, որ պաշտոնատար անձինք պակաս հայրենասեր են և ամեն ինչ չեն անում, որպեսզի ստեղծեն հայրենիքի պաշտպանության մեխանիզմներ»,- ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով` եթե աշխատանքից հեռացված մարդիկ ինչ-որ հանցագործություններ են կատարել, նրանք համապատասխան պատիժ կկրեն։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում է ձեռք բերվել պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0