ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը
Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել և խոստացել է նրանց ապաքինումից հետո միասին այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաներն անձամբ կներկայացնեն իրենց կենտրոնի առօրյան:
Քաղաքապետը զրուցել է նաև տուժած երեխաների ծնողների հետ և վստահեցրել, որ արվում և արվելու է հնարավոր ամեն ինչ՝ երեխաների շուտափույթ և լիարժեք ապաքինման համար: