00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ավելի քան 400 մարդ էր ժամանել Հայաստան

© Sputnik / Asatur YesayantsАврора Мардиганян
Аврора Мардиганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան իրադարձություններին մասնակցելու էին եկել մարդասիրական գործի համաշխարհային առաջամարտիկներ, գիտնականներ, մեդիա-փորձագետներ եւ նախկին պետական գործիչներ՝ պատվելու մարդկայնությունն ու քննարկելու հումանիտար ոլորտի ներկայիս ամենահրատապ մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Այս շաբաթ Հայաստանի մայրաքաղաք Երևան էր ժամանել ավելի քան 400 մարդ՝ «Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությանը եւ դրա հետ կապված միջոցառումների շարքին մասնակցելու համար։ «Ավրորա» մրցանակի դափնեկիր ճանաչվեց Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Խաղաղության տուն» վերականգնողական կենտրոն եւ REMA հիվանդանոց), որն իր հերթին մեկ միլիոն դոլարի գլխավոր մրցանակն ուղղորդեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամին, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին և «Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամին (Լյուքսեմբուրգ)։

Սերժ Թանկյանի և Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մեծարման արժանացավ այն անձնվեր գործը, որը կատարել են մրցանակի չորս հավակնորդները՝ Մարգարիտ Բարանկիցեն (Բուրունդիի «Խաղաղության տուն» վերականգնողական կենտրոն եւ REMA հիվանդանոց), Դոկտոր Թոմ Քաթինան (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բեռնար Կինվին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։

«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխության հատուկ առիթով երեք մյուս հավակնորդները՝ Դոկտոր Թոմ Քաթինան (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիման (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բեռնար Կինվին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր) յուրաքանչյուրը պարգեւատրվեցին 25,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ իբրև օժանդակություն այն կազմակերպություններին, որոնք նրանց ոգեշնչել են գործի։

Արարողության ընթացքում ներկայացվեց նաև Լրագրողների միջազգային կենտրոնի՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ սահմանված «Սկզբունքային լրագրության» նոր մրցանակը, որը նախատեսված է հումանիտար ճգնաժամերի վրա մարդկության ուշադրությունը հրավիրելու գործին նվիրում ցուցաբերած լրագրողների համար։ Մրցանակը հանձնվեց The New York Times թերթի թղթակից Ռուկմինի Կալիմաչիին՝ մարդկայնության դեմ իրականացվող ոճիրների բացահայտման գործում ցուցաբերած բացառիկ ներդրման համար։

«Ավրորա» մրցանակը հիմնադրվել է 100 LIVES համաշխարհային նախաձեռնության կողմից։ Այն մեկնարկել է անցյալ տարի՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, օգնել են հայությանը գոյատեւել։ 100 LIVES-ը մեծարման է արժանացնում մարդկային ոգու տոկունությունը՝ ճանաչում շնորհելով այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք մեր օրերում ցուցաբերում են անձնազոհության միեւնույն ոգին՝ օգնելով այլոց գոյատեւել և հասնել բարօրության։

 

Լրահոս
0