ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Ըստ անհրաժեշտության` Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։
Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։