ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Նախնական տվյալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 մարդ՝ վարորդը և 8 ուղևոր, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ուղևորներից 2-ը մահացել են: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն
Տուժածներից 3-ն անչափահասներ են՝ 14 և 15 տարեկան:
Վարորդը ողջ է:
Ներկայում պարզվել է 6 տուժածների ինքնությունը՝ Եղիկյան Անուշ՝ 37 տարեկան,
Մելքոնյան Հասմիկ՝ 54 տարեկան, Թերզյան Հարություն՝ 45 տարեկան, Խոջոյան Ռոլանդ՝ 14 տարեկան, Միքայելյան Անահիտ՝ 15 տարեկան, Էդգար Գասպարյան՝ 14 տարեկան: