00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծրուն Հովհաննիսյան. Հայկական բանակը կոտրեց Ադրբեջանի ցեղասպան ձեռքը

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը կոտրեց Ադրբեջանի ցեղասպան ձեռքը։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների հետ զրույցում նա անդրադարձավ երկու կողմի սպառազինության մակարդակին և մեր հաղթանակի գրավականին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի-Sputnik. Գոհար Սարգսյան. Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հայկական կողմի հետախուզությունը կանխատեսել էր ադրբեջանական գործողությունները։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի հենց հետախուզության տվյալների հիման վրա։

«Եթե հետախուզությունը չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից  չէին անցնի պաշտպանության։ Հետախույզները ոչ միայն կռահել են գործողությունները, այլև ամենաբարդ խնդիրը` հարձակման հիմնական ուղղությունը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ապրիլյան պատերազմն ու դրան հաջորդող օրերն ապացուցեին, որ հայը երբեք չի նահանջում թուրքի առջև։ Արծրուն Հովհաննիսյանը վառ օրինակ բերեց. քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի գերակա ուժերի ճնշման տակ հայ զինվորները որոշ տեղերում կարող էին նահանջել երկրորդ բնագիծ` իմանալով, որ նրանց ոչ ոք չէր մեղադրի։ Սակայն նրանցից ոչ ոք այդպես չարեց, կռվեց մինչև վերջին փամփուշտը։

© Sputnik / Asatur YesayantsՂարաբաղ, Մարտակերտ
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Ղարաբաղ, Մարտակերտ

«Հակառակորդը կրակել է 30 հազար հրետանային արկ և օգտագործել 100-ից ավելի զրահատեխնիկա»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Նա պատասխանեց ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք Լելե Թեփե բարձունքը հակառակորդի ձեռքում է։

«Լելե Թեփեին նրանք մեծ նշանակություն էին տալիս, որովհետև անմիջապես կախված է նրանց գլխին։ Մենք էլ ուրիշ տեղ ենք նստած, որտեղ այն ժամանակ չկայինք։ Մենք միշտ դիրքեր ենք գրավում, որի մասին չենք բարձրաձայնում։ Հիշեք միայն մի բան` մենք պատերազմը հաղթել ենք»,-ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի սպառազինություններին և պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են շրջանառվող լուրերն այն մասին, որ ադրբեջանական զինամթերքը նորագույն շրջանի են։

© Sputnik / Gohar SargsyanАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Арцрун Ованнисян

«Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո չի ստեղծվել։ Յոթ պոզավոր սատանայի տպավորություն թողնող «Սմերչը» ստեղծվել է 80-ականներին։ Բոլոր լուրջ զենքերն այդ շրջանի են։ Պատճառներից մեկն այն է, որ այդ շրջանը համընկնում էր սառը պատերազմի տարիներին, զինագործությունը մեծ թափ էր առել»։

Հովհաննիսյանի դիտարկմամբ` մի քանի տարի առաջ հասարակության շրջանում խուճապ էր առաջացել, իբր Ադրբեջանը նորագույն զինտեխնիկայով է համալրում բանակը, սակայն դրանք միայն մասամբ են ճիշտ։

«Եթե մենք ֆիքսում ենք, որ Ադրբեջանը լուրջ զենքեր է ձեռք բերել, ինչպե՞ս է ստացվում, որ հակառակորդը կիրառում է դրանք ու վերջում պարտվում։ Լավ, այդ ի՞նչ հրաշք տեղի ունեցավ։ Անբնական գնահատականներ էին տալիս, մեկը բարդում էր մեր ոգու, մյուսը ադրբեջանցիների հիմարության վրա։ Մենք ունենք զինվորական ու հրամանատարական բարձր պատրաստվածություն։ Մենք այլընտրանք չունենք, պիտի հաղթենք»,-ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը չգիտի` դրական, թե բացասական երանգ տա այն հանգամանքին, որ հակառակորդը մեզ թույլ չի տալիս քնել, բայց դա փաստ է։

© Sputnik / Asatur YesayantsՂարաբաղ, Մարտակերտ
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Ղարաբաղ, Մարտակերտ

Հարցին, թե ճի՞շտ են այն տվյալները, որ ադրբեջանական բանակում կան «Իսլամական պետություն» խմբավորման վարձկաններ կամ թուրք զինվորականներ, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Մեկ տվյալ կա, որ Թուրքիայի նախկին զինված ուժերի պահեստազորային զինծառայող է զոհվել, նման դեպքերում հասցեական մեղադրանք չես կարող հնչեցնել, քանի որ կարող են ասել, որ թոշակի անցնող մարդն իր եղբայրական պետության համար գնացել է պատերազմելու»։

Մի բան հստակ է` նրանց զոհերի 60-70 տոկոսը, առաջին շարակազմի զորքը, որ առաջին հարվածն է հասցրել, Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումներն են եղել, որտեղ ժամկետային զինծառայող գրեթե չկա։ Ստացվում է, որ զինվորը զինվորի հետ չի կռվել։ Բայց Արծրուն Հովհաննիսյանի դիտարկմամբ, այս թվերն ապացուցում են, որ Ադրբեջանը լուրջ կորուստներ ունի, քանի որ այդ կարգի մասնագետների պատրաստելու համար պետք է 10-15 տարի։ Պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն` մահացածների մեջ կա գնդապետ, մայոր։ Հատուկ նշանակության ստորաբաժանումներում գնդապետն առնվազն պետք է լինի բրիգադի հրամանատարի տեղակալ։ Նման բարձր պաշտոնյան, եթե նրա ամբողջ բրիգադը չի կռվում, իրավունք չունի լինել առաջնագծում։ Ստացվում է, որ Ադրբեջանը սպառել է իր լուրջ ներուժը։

 

 

Լրահոս
0