00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավոր. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գործողությունները պետք է ռազմական հանցագործություն որակի

© Sputnik / Asatur YesayantsНаира Зограбян
Наира Зограбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ–ին է ներկայացրել Կարմիր Խաչի հաստատած լուսանկարները, որոնցում պատկերված են ադրբեջանցիների իրագործած խոշտանգումները

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ԵԽԽՎ-ն Ադրբեջանի գործողությունները պետք է որակի ռազմական հանցագործություն, և Ադրբեջանը պիտի ռազմական հանցագործ ճանաչվի, լրագրողներին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արտասահմանյան պատվիրակության անդամները տպավորված էին և վրդովված։ Ընդ որում, Ադրբեջանն առաջին անգամ է, որ կոկորդ չի պատռում և ապացուցում, որ ինքն ագրեսոր չէ։ Փաստերը չափազանց ակնհայտ են. Ռուսաստանը, Գերմանիան և Ֆրանսիան արբանյակներ ունեն, որոնք հեշտությամբ ապացուցում են դա», — ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` այս անգամ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը չէր կարող «ֆոտոշոփ» անելու մեղադրանք ներկայացնել հայերին, քանի որ Կարմիր խաչը հաստատել էր լուսանկարների իսկությունը, բացի այդ դրանք հրապարակվել էին Բաքվի պետական համալսարանի կայքում։

Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, համաձայն ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության` զոհվածների մարմինների փոխանակում էր իրականացրել։ Փոխանակումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում։ Ղարաբաղյան կողմին փոխանցվել է 18 մարմին, ադրբեջանական կողմին` 13։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ԼՂՀ պատկան մարմինները հայտնաբերել են, որ զոհվածների մարմինները խոշտանգումների և անարգանքի են ենթարկվել։ ՊՆ-ն հայտարարել է, որ նման պահվածքը մարդասիրական իրավունքի միջազգային նորմերի կոպիտ խախտում է։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմերն էլ հայտարարում են, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0