00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բնապահպաններ. գայլերին «տրամադրած» գումարը` բանակին

© Photo : VigilanceВолк
Волк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի բնապահպաններն ապակառուցողական են համարում գայլերի նպատակադրված ոչնչացումը, որը ձեռնարկել է Հայաստանի բնապահպանության նախարարությունը: Առաջարկում են այդ գործունեության համար նախատեսված գումարն ուղղել Ղարաբաղի պաշտպանության բանակի աջակցությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Վերջին շրջանում հաճախակի են դարձել գայլերի հարձակման դեպքերը։ Հայաստանի բնապահպանության նախարարությունն այս տարի 24 մլն դրամ է հատկացրել (մոտավորապես 50 հազար դոլար) շուրջ 200 գայլ ոչնչացնելու համար։

Բնապահպանական մի շարք կազմակերպություններ դեմ են այդ նախաձեռնությանը և պնդում են, որ գայլերի ոչնչացումը ճիշտ որոշում չէ։

«Գիտականորեն ապացուցված է, որ գայլերի մոտ գործում է վերականգնողական մեխանիզմ։ Որքան շատ են նրանց որսում, գայլերն այնքան ավելի շատ են բազմանում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նա նախարարության քայլը սխալ է համարում` նշելով, որ պետք է ստեղծել փորձագիտական խումբ, որը տեղանքների դիտարկում կանցկացնի և կպարզի մարդկանց վրա գայլերի հարձակումների սրման պատճառները։

Армен Арабян - Sputnik Արմենիա
Գայլային պատերազմներ. ինչպես և ինչու են գայլերը մտնում բնակավայրեր

«Անգամ մեկ ծառ ոչնչացնելով` մենք հազարավոր կենդանիների զրկում ենք կացարանից։ Հայտնի է, որ կենդանիները զգուշանում են մեծ ծառերից։ Իսկ նման մարդաբանական միջամտությունները շատ են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կենդանիների պաշտպան, ակտիվիստ Կարինե Փանոսյանը։

Հատկանշական է, որ վերջին 15-20 տարում կառավարությունը ոչ մի դիտարկում չի անցկացրել, և այս պահին հստակ տվյալ չկա այն մասին, թե քանի գայլ կա Հայաստանի տարածքում։

«Մենք նախարարությանն ենք ներկայացրել այն տեղանքների դիտարկման և հետազոտական աշխատանքի ծրագիրը, որտեղ գայլերն ավելի հաճախ են հարձակվում մարդկանց վրա, սակայն ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասաց Փանոսյանը։

Բնապահպանների խոսքով` անիմաստ է միլիոններ ծախսել գայլերի սպանության վրա, եթե չի պարզվել նման պահվածքի պատճառը։ Հատկապես այս բարդ իրավիճակում, երբ հայ ժողովրդի առջև դրված է սահմանների պաշտպանության հարցը, բնապահպանները նախարարությանն առաջարկում են այդ գումարն ուղղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի աջակցությանը։ Հարկ է նշել, որ Հայաստանի բնապահպանության նախարարությունը 123 հազար դրամ պարգև է նշանակել յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց։

Կառավարությունն ապրիլի 21-ին որոշում է ընդունել 200 գայլ ոչնչացնելու և յուրաքանչյուր սպանված կենդանու դիմաց պարգև վճարելու մասին։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով` իշխանություններն այս որոշումն ընդունել են` ելնելով գայլերի թվաքանակը վերահսկելու անհրաժեշտությունից, քանի որ կենդանիները կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար։ Հայաստանում այս տարի ամենից շատ հարձակումներ են գրանցվել Շիրակի և Վայոց Ձորի մարզերում։

 

 

Լրահոս
0