00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հույն ֆոտոլրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցСтраны мира. Турция
Страны мира. Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թուրքիան թույլ չէր տվել երկիր մուտք գործել գերմանական ARD հեռուստաընկերության աշխատակից Ֆոլկեր Շվենկին

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հույն ֆոտոլրագրող Գիորգոս Մութաֆիսին շաբաթ երեկոյան թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա:Մութաֆիսը գնացել է Ստամբուլ և կիրակի առավոտյան պետք է Bild գերմանական տաբլոիդի պատվերով թռչեր Լիբիա, սակայն Լիբիայի փոխարեն նա ստիպված է եղել վերադառնալ Աթենք:

«Անձնագրային հսկողության ծառայությունում ինձ ասացին, որ իմ անունն ինչ-որ ցանկում է, և ես չեմ կարող մտնել Թուրքիա: Այդ ժամանակ մինչև առավոտ վերցրին իմ անձնագիրը, և գիշերը ստիպված եղա մնալ օդանավակայանի սրահներից մեկում: Ինձ չասացին, թե ինչ պատճառներով է իմ անունն այդ ցանկում»,- ասել է լուսանկարիչը: Նշվում է, որ Մութաֆիսը հայտնի լուսանկարիչ և լրագրող է, վերջին տարիներին նա հայտնի է փախստականների մասին իր գործերով, վերջին ամիսները նա անցկացրել է հունական Լեսբոս կղզում։ Մութաֆիսն աշխատել է նաև Reuters գործակալության, Time, Newsweek ամսագրերի, Al Jazeera և CNN հեռուստաալիքների համար: 2014 թվականին նա եղել է Սիրիայում և Իրաքում:

Ավելի վաղ Թուրքիան թույլ չի տվել երկիր մուտք գործել գերմանական ARD հեռուստաընկերության աշխատակից Ֆոլկեր Շվենկին՝ «անվտանգության նկատառումներով»: Բացի այդ, Նիդեռլանդների ԱԳՆ-ն հաստատել է, որ կիրակի օրը ձերբակալվել է թուրքական ծագումով հոլանդացի լրագրող Էմբրու Ումարը՝ Twitter սոցցանցում Թուրքիայի նախագահի մասին քննադատական հաղորդագրություններից հետո։

 

 

Լրահոս
0