00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օհանյան. «Հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը»

© Sputnik / Арам НерсесянМинистр обороны Республики Армения Сейран Оганян
Министр обороны Республики Армения Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծիծեռնակաբերդում զրուցել է լրագրողների հետ և նշել, որ հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակն այժմ հանգիստ է:

«Հիմնականում այս օրերին և հիշարժան օրերին ադրբեջանական կողմը բարձրացնում է լարվածության աստիճանը, թույլ տալիս հրադադարի ռեժիմի խախտումներ: Հակառակորդն այդպիսով փորձում է մեր զգոնությունը ստուգել: Լարվածությունն արտահայտվել է շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով խոշոր տրամաչափի ականանետների կիրառմամբ: Այս գիշեր որոշակի լարվածություն եղել է, սակայն այժմ իրավիճակը ՊԲ հրամանատարության կողմից վերահսկելի է: Անձնակազմն իր տեղում է, անվտանգ է, ապահով է ու իրականացնում է իր առջև դրված խնդիրները»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարության համաձայն` ապրիլի 23-ի կեսօրից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սկսված հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը:

Նշված ժամանակահատվածում շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (16 արկ), 82 (99 արկ) միլիմետրանոց ականանետներից, 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից տիպի հրանոթներից (19 արկ) և TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (25 արկ) ինտենսիվ կրակ է վարել պաշտպանության բանակի դիրքապահների ուղղությամբ:

 

 

Լրահոս
0