00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1915-ին տոնել են Մարգարիտի ծնունդը, օրեր անց՝ բարուրը գրկում փախել

© Sputnik / Asatur Yesayants101-летняя Маргарит, пережившая Геноцид
101-летняя Маргарит, пережившая Геноцид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարգարիտ տատի տան ամենախորհրդանշական իրը լուսանկարն է` երեխաների ձեռքը բռնած` ցեղասպանության հուշահամալիր այցելելիս

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Գոհար Սարգսյան. Մարգարիտ Մալխասյանը ծնվել է 1915 թականին՝ հայկական երբեմնի բերդաքաղաքում՝ Կարսում: Սակայն ո՛չ նրան, ո՛չ էլ հարազատներին հայտնի չէ նրա ծննդյան օրն ու ամիսը: 101 տարի անց չհնացող մի պատմություն են հիշում միայն. երբ Մարգարիտը ծնվել է, ծնողները քեֆ-ուրախություն են արել: Քանի որ հայկական ընտանիքներում այն ժամանակ ևս յուրահատուկ խանդավառությամբ են տոնել տղա երեխայի ծնունդը, Մարգարիտին տղայի գլխարկ են հագցրել ու պարեցրել: Այս պատմությունը հուշում է, որ Մարգարիտ տատը, թերևս, մինչապրիլյան ծնունդ է:

Երբ մտանք նրա տուն, Մարգարիտ տատը քնած էր: Արթնացավ ու ամենօրյա աղոթքն էր ուզում անել՝ աշխարհի համար խաղաղություն խնդրելով, սակայն կեսից կանգ առավ: Կարծես մոռացավ սկսածը, բայց նրան երկար նայելով` հասկանում ես. գուցե ոչ թե միտքը, այլ լեզուն է արգելում որոշ բաների մասին խոսել:

Դուստրը պատմեց, որ տարիների ընթացքում ցեղասպանության մասին իրենց ընտանիքում ընդունված չի եղել խոսել: Դա մի փակ թեմա էր, որը ցավ առաջացնելուց բացի ուրիշ ոչ մի բան չէր տալիս:

Մի բան է միայն ասվել. Հայոց Մեծ եղեռնի ժամանակ Մարգարիտ տատի հորը փրկվել չի հաջողվել: Նրան շատ ուրիշների հետ թուրքերն այրել են: Մայրը ստիպված է եղել բարուրը գրկած` փախչել թուրքական յաթաղանից:

Հիմա Մարգարիտ տատն անկողնում է` տարիքից է: Երբ նստում է, ձեռքն անպայման դնում է ճակատին ու նայում հեռուն: Չի խոսում, բայց մտորելու շատ բան ունի:

Նրա մատներին մինչ օրս մատանիներ կան: Դրանցից երկուսից նա մինչ օրս չի հրաժարվում: Մեկն ամուսնական, մյուսն էլ՝ մորից փոխանցված ու հարյուրամյակներ տեսած մատանին է:

Մարգարիտ տատն ամուսնացել է 16 տարեկանում: Ասում են` նա ու քույրերն այնքան գեղեցիկ են եղել, որ նրանց արգելել են տնից դուրս գալ: Հատկապես այն բանից հետո, երբ կրտսեր քրոջը 13 տարեկանում փախցրել են: Նա շարունակել է ընտանիքում ընդունված՝ շատ երեխա ունենալու ավանդույթը. ունեցել է 8 երեխա: Հատկապես ցեղասպանություն վերապրած ընտանիքներն ունեցել են այդ առաքելություն՝ ազգը շատացնել:

Այսօր Մարգարիտ տատի տան ամենախորհրդանշական իրը լուսանկարն է՝ երեխաների ձեռքը բռնած` ցեղասպանության հուշահամալիր այցելելիս:

© Sputnik / Asatur YesayantsՄարգարիտ Մալխասյան
101-летняя Маргарит, пережившая Геноцид - Sputnik Արմենիա
Մարգարիտ Մալխասյան

 

Լրահոս
0