00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանական ուղղաթիռից առգրավված նյութերը փաստում են, որ հարձակումը ծրագրված էր

© МО НКРСбитый войсками НКР азербайджанский вертолет
Сбитый войсками НКР азербайджанский вертолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուղղաթիռի անձնակազմի խնդիրն է եղել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի- Sputnik. 2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ, հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:

Ըստ հաղորդման` խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.

— թռիչքային քարտեզներ

— օդաչուի պլանշետը

— գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը

— ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը

— УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

— АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց

— САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով

— սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս

— 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր

— օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով։

© NkrmilԽոցված ինքնաթիռից առգրավված նյութերը
Изъятый с места падения сбитого вооруженными силами Карабаха вертолета Ми-24G азербайджанских ВВС блокнот одного из пилотов - Sputnik Արմենիա
Խոցված ինքնաթիռից առգրավված նյութերը

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն՝ պարզ է դարձել, որ

1. 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով,

2. Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են, որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել,

3. Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ,

4. Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը,

© NkrmilԽոցված ինքնաթիռից առգրավված նյութերը
Модуль оптико-электронной системы с гиростабилизированной платформой. - Sputnik Արմենիա
Խոցված ինքնաթիռից առգրավված նյութերը

5. Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ,

6. Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձին թռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:

Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:

Военнослужащий - Sputnik Արմենիա
Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել
«ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ»,- ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից:

 

 

Լրահոս
0