00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում մեկնարկել է Aurora Dialogues քննարկումների շարքը

© AuroraВ Ереване стартовала серия дискуссий Aurora Dialogues
В Ереване стартовала серия дискуссий Aurora Dialogues - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ապրիլի 23-ին 100 LIVES և «Ավրորա» մրցանակի նախաձեռնությամբ ընթանում է Aurora Dialogues քննարկումների շարք՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների և մարդասիրության ոլորտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում, հաղորդում է Aurora Prize-ի մամուլի ծառայությունը։

Ելույթների, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով Aurora Dialogues-ը նպատակ ունի սկիզբ դնել հանրային քննարկումների, որոնք կանդրադառնան անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությանը։ Քննարկվում են մարդասիրական ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները։

Այս քննարկումները հնարավորություն են տալիս «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար Հայաստան ժամանած հյուրերին մտքեր ու տեսակետներ փոխանակել վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության շուրջ։

Aurora Dialogues-ն ընթանում է հետևյալ 4 հարցերի շուրջ.

Առաջին մասը նվիրված է հումանիտար հիմնախնդիրների իրադրությանն աշխարհում: Քննարկումը սկսվել է հատուկ այս նպատակով պատվիրված և իրականացված The Humanitarian Index հարցման տվյալների արդյունքների հրապարակմամբ։ Վեց տարբեր տնտեսական սեկտորներում կատարված այս հարցումը երևան է հանում հասարակության պատկերացումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների և հաշվետվողականության վերաբերյալ։ Քննարկման մասնակիցները վերլուծում են համաշխարհային հումանիտար «կիզակետերի» աշխարհագրությունը և քննարկում, թե ինչ պետք է անել այդ շրջաններին արդյունավետ օգնություն հատկացնելու համար։

Аврора Прайс - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Humanitarian Index առաջին հետազոտության արդյունքները
Երկրորդ թեման է՝ փրկելով աշխարհի փախստականներին: Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ և «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը կզեկուցի հակամարտությունների կանխարգելման և լուծման գործում իր ունեցած ներդրման և որպես առաջամարտիկ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնության հետ համատեղ գործունեության մասին։ Նիստի պատվավոր մասնակիցներն կքննարկեն հարկադիր միգրացիայի բուն պատճառները, կգնահատեն պատմությունից քաղած դասերը և կվերլուծեն այն տարբերակները, որոնցով մարդասիրական համայնքը տարբեր կառույցների հետ համագործակցելով կարող է քայլեր ձեռնարկել այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով։

Երրորդ թեման է` կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգի նախագահությամբ նիստը կընթանա միջազգային մարդասիրական համայնքի՝ լայն և տարաբնույթ փորձ ունեցող բացառիկ կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում գնահատական կտրվի կանանց ներդրմանը մարդասիրական գործին և այն դերին, որոնք վերջիններս կարող են կատարել իբրև սոցիալական փոփոխության գործոն։

Джордж Клуни на Глобал Форуме в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է
Չորրոդ թեման է ճգնաժամերի լուսաբանում (Լրատվության դերը): Լրագրող Թեդ Քոփելի հետ կքննարկվի լրատվության կատարած կարևոր դերը հումանիտար ճգնաժամերի լուսաբանման, դեպքի վայրից ռեպորտաժների կազմակերպման և լայն լսարանին տեղեկատվության տրամադրման գործում։ Մասնակիցները տեսակետներ կփոխանակեն հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածության բարձրացման, հանրային կարծիքի ձևավորման, հրատապ արձագանքման անհրաժեշտության կարևորման և բացասական դերակատարներին դիմագրավելու ջանքերն ուղղորդելու գործում լրատվության կատարած դերի շուրջ։ Քննարկումը կանդրադառնա նաև լրատվական դաշտի կառուցվածքի փոփոխություններին, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում սոցիալական մեդիայի և շուրջօրյա լրատվության ընձեռած հնարավորություններին։

Aurora Dialogues քննարկումներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան), որում ամփոփված է պատմության, փիլիսոփայության, բժշկության և բազում այլ ասպարեզներ ընդգրկող միջնադարյան ձեռագրերի և գրքերի ամենահարուստ հավաքածուներից մեկն աշխարհում։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ. Մարդկությունը պակաս ունի մարդկայնության
Aurora Dialogues քննարկումների մասնակցիներից են՝ «Խաղաղության տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ, «Ավրորա» մրցանակի հավակնորդ Ջոյս Բարնաթան, Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Դոկտոր Շիրին Էբադին, Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ Էնրիկե Էգուրեն և այլ գործիչներ։

 

 

 

Լրահոս
0