ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Ուլան Բատորում մեկնարկած Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի հայ երկու ըմբիշներ օլիմպիական ուղեգրեր նվաճեցին, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
Ըստ հաղորդման` Օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր նվաճեց:
«Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ»,- նշել են ՀԱՕԿ-ից:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դարձավ արծաթե մեդալակիր:
Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակիցները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները: