00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:59
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող Վորոնցովկան և Դաշկովոն տարբեր գյուղեր են եղել

© UrbattertГригор Бегларян
Григор Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արևմտյան Հայաստանի տարածքում, Կարսի շրջանում և հարակից շրջաններում (ներկայիս Թուրքիա) ցանկության դեպքում կարելի է տեղանունների շուրջ 250 ռուսական անվանում գտնել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik, Արման Վանեսքեհյան. Արդեն ավելի քան հինգ տարի է` քարտեզագիր, Լոնդոնի արքայական աշխարհագրական ընկերության իսկական անդամ Գրիգոր Բեգլարյանն աշխատում է «Ատլաս Հայաստանյայց աշխարհի» գրքի վրա` քարտեզի վրա տեղափոխելով հայկական բնակավայրերի բոլոր` ինչպես հանրության կողմից օգտագործվող, այնպես էլ քիչ հայտնի անվանումները, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում երբևէ գոյություն չեն ունեցել։

«Սա առաջին հերթին պետք է, որ մենք իմանանք,- պնդում է գիտնականը,- չէ՞ որ խոսքը մեր պապերի ու ապուպապերի պատմության մասին է, Հայաստան կոչվող մեծ պետության մասին, որը գոյություն է ունեցել հազարամյակներ շարունակ, պատմության մեջ հայտնի Ծովից ծով Հայաստանի մասին»։

Գրիգոր Բեգլարյանի աշխատանքի արդյունքում ստեղծվել է մի հազվագյուտ քարտեզ, որը ստեղծվել է խորհրդային Գենշտաբային ռազմական քարտեզների կիրառմամբ (քանի որ Թուրքիան արդեն վաղուց ՆԱՏՕ-ի անդամ է, և այն տարածքը, որի մասին է խոսվում է, միշտ էլ եղել է ԽՍՀՄ բանակային կառույցների ուշադրության կենտրոնում)։

Բացի այդ, հեղինակն օգտագործել է նաև պատմական գրականությունն ու տարբեր ժամանակաշրջանների ճանապարհորդների աշխատությունները… Այս ամենն օգտագործելով` Բեգլարյանը կարողացել է պարզել հազարամյակի ընթացքում աշխարհի երեսից բնաջնջված մի շարք հայկական գյուղերի, քաղաքների պատմական վայրերի տեղանուններն ու բնակավայրերի անվանումները։

«Իմ քարտեզի վրա նշված է ավելի քան 63 հազար հայկական բնակավայր, գյուղ, հին ու միջնադարյան քաղաք, — ասում է գիտնականը, — և սա դեռ ամենը չէ։ Իմ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այն ժամանակ կողք կողքի ապրում էին շումերներն ու ասորիները… Քարտեզի վրա կան նաև նրանց անվանումներն ու նրանց բնակավայրերը»։

«Ատլաս Հայաստանյայց աշխարհի» քարտեզի վրա առանձին հոդվածով նշված են նաև ռուսական տեղանունները, որոնք այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական տարածքներում ռուս զինվորի ներկայության 50-70 տարվա ընթացքում, հաստատվել էին հիմնարար կերպով։

«Այնպես որ մինչ օրս անցյալ և նախանցյալ դարերի հին գրականության մեջ (Կարսի և հարակից հողերն, օրինակ, Ցարական Ռուսաստանի ենթակայության տակ էին 19-րդ դարի կեսերից) կարելի է հանդիպել գյուղերի մի շարք հատուկ անուններ։ Օրինակ` Պրոխլադնայա, Բլագորոդնոյե, Օլգովկա։ Կա նույնիսկ երկու առանձին գյուղ` Վորոնցովկան և Դաշկովոն», — ասում է Բեգլարյանը։

«Ատլաս Հայաստանյայց աշխարհի» եռահատորյակի աշխատանքներն ավարտված են։

Բեգլարյանը վերջին շտկումներն է անում տպագրությունից առաջ։ Առայժմ լույս կտեսնի գրքի միայն հայերեն տարբերակը, սակայն հեղինակը համոզված է, որ այս լուրջ և բացառիկ աշխատությունը կհետաքրքրի նաև ռուսալեզու և անգլիալեզու ընթերցողին։

 

Լրահոս
0