00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Շավարշ Քոչարյան. «Երբ կրակում են, անհնար է բանակցել»

© АРКАШаварш Кочарян
Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի համար պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև «երբ կրակում են, անհնար է բանակցել»

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը չի կարող անտեսել այն ագրեսիան, որն իրականացրեց Ադրբեջանը` խախտելով եռակողմ համաձայնագիրը։

«Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն իր իսկ միջազգային պարտավորությանը հակառակ, եռակողմ համաձայնագրի միջազգային պարտավորությունները կարող է խախտել, հետևաբար ապագայում նա կարող է հետ կանգնել իր իսկ ստորագրությունից։ Այս ամենը պետք է հստակ հաշվի առնել, երբ խոսքը վերաբերում է կարգավորման գործընթացին»,-աաց Շավարշ Քոչարյանը։

Շավարշ Քոչարյանն ամփոփեց` այս հարցում Հայաստանը հետևողական է լինելու։

«Այն, ինչ առաջարկել են համանախագահները, իհարկե հայկական կողմի երազանքը չի եղել, բայց հիմքում ընկած են փոխզիջումային տարբերակներ: Տեսեք՝ կա այսպես ասած՝ հետաձգված հանրաքվեի գաղափարը: Իհարկե, տարօրինակ էր, երբ արդեն եղել է հանրաքվե, ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լիովին համապատասխան և միջազգային իրավունքի, և այն ժամանակ գործող Խորհրդային Միության Սահմանադրությանը, օրենքներին կազմակերպել է հանրաքվեն, իր կամարտահայտությունը հստակ արտահայտել է: Ո՞րն է հետաձգված հանրաքվեի իմաստը: Ըստ միջնորդների՝ դա ուղղված է նրան, որ, այդպես ասած՝ Բաքվի իշխանությունները կարողանան փրկել իրենց դեմքը և ժամանակ ունենան դա մատուցել, հրամցնել իրենց ժողովրդին դրա անհրաժեշտությունը, որովհետև հանրաքվեի արդյունքը, ելնելով այն պայմաններից, որոնք նախապես համաձայնեցված են, գրեթե հասկանալի էր, կանխատեսելի էր»,– ասաց Քոչարյանը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

Լրահոս
0