00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական ապրանք գնողը հովանավորում է ահաբեկիչներին

© Sputnik / Asatur YesayantsСделано в Турции
Сделано в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը սեփական օրինակով հորդորեց բոյկոտել թուրքական ապրանքները և պարզապես չգնել դրանք։ Պատճառը մեկն է` չի կարելի հովանավորել մեր դահիճների տնտեսությունը։ Նա խոսեց նաև Հայաստանում մի արատավոր երևույթի մասին` վաճառականները համոզում են թուրքական ապրանք գնել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. Երևանյան ցանկացած տոնավաճառ մտնելիս այս ու այն կողմից կլսես` թուրքական որակյալ ապրանք է, համեցեք։ Սա այն դեպքում, երբ նման գովազդի համար Թուրքիան այլ երկրներում միլիոնավոր դոլարներ է ծախսում։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով` միայն միամիտները կարող են գովազդել թուրքական ապրանքն ու զարկ տալ տնտեսությանը։

Տվյալների համաձայն` 2008-2014 թվականների ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 1.5 միլիարդ դոլարի ապրանք։ Սա այն դեպքում, որ Թուրքիան պաշտոնապես արգելել է Հայաստանից ապրանքների ներմուծումն իր երկիր։

«Որպեսզի մարդիկ թուրքական հագուստ կամ բանջարեղեն չգնեն, նախ պետք է կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի` հարկերից ազատելով մանր բիզնեսը։ Այսպես կխրախուսվի տեղական արդյունաբերությունը»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։

«Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանն էլ ցավալի տվյալ ունի` վերջին տարիներին Թուրքիայից Հայաստան ավելի մեծ թվով ապրանք է ներմուծվել, քան Խորհրդային Միության փլուզումից ի վեր։

© Sputnik / Владимир Первенцев / Անցնել մեդիապահոցԹուրքական լոլիկ
Помидор - Sputnik Արմենիա
Թուրքական լոլիկ

«Չեմ կարծում, որ թուրքական ապրանքները բոյկոտելով նրանց տնտեսությունը կոլապս կապրի։ Բայց մենք դրանով ցույց կտանք մեր ազգային արժանապատվությունը։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիան հովանավորում է Ադրբեջանին և վարձկան ահաբեկիչներ տրամադրում։ Սրանից կարելի է եզրահանգումներ անել»,-ասաց նա։

Թուրքկ

Որպես հավելում` Թաթուլ Մանասերյանն ընդգծեց` Հայաստանում թուրքական ապրանքների լայնածավալ տարածում ու սպառում ապահովելով` մենք զենք ենք տալիս մեր թշնամու ձեռքը։

«Ի լուր աշխարհի պետք է տարածել` նա, ով թուրքական ապրանք է գնում, հովանավորում է ահաբեկչությանը։ Հայտնի է, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հովանավորներից մեկն է, իսկ դա չարիք է ամբողջ աշխարհի համար»,-ասաց Մանասերյանը։

Նրա անձնական նախաձեռնությամբ այսօր մի ծրագիր է առաջ մղվում, երբ «Պատրաստված է Հայաստանում» պիտակով ապրանքները կանոնավոր կերպով արտահանվում են սփյուռք։

«Հավատացեք ինձ`թուրքական ապրանքներից հրաժարվելով ոչ սոված կմնանք, ոչ էլ` մերկ»,- վստահեցրեց տնտեսագետը։

Ի դեպ, Թաթուլ Մանասերյանն ասուլիսի էր եկել հայկական ու եվրոպական արտադրության հագուստով։ Նա նշեց նաև, որ իր ընտանիքի անդամներին էլ հորդորել է չխմել հայտնի գազավորված ըմպելիքը, որն անմիջական կապ ունի Թուրքիայի հետ։

Ապրիլի 21-ին կառավարության դիմաց ցույց է կազմակերպվելու, որն ուղղված է լինելու Թուրքիայից ներմուծվող սննդատեսակների դեմ։ Ըստ ծրագրի, ակցիայի ընթացքում այրելու են թուրքական արտադրության ապրանքները։

«Մենք կներկայացնենք մեր պահանջը և կառավարությանը կհանձնենք բաց նամակ` Թուրքիայից սննդամթերք ներմուծելու վերաբերյալ»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը` Ծովինար Կոստանյանը։

Նրա դիտարկմամբ` հարցն առաջնային է, քանի որ գուցե հենց վաղը Թուրքիայից թունավորված ապրանքներ ներմուծվեն, ու դա որպես «բակտերիալ զենք» կիրառվի։

 

 

Լրահոս
0