00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը երկարաձգում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ և ռուս մասնագետներն ավարտել են հայկական ատոմակայանի համալիր հետազոտությունը։ Կայանի աշխատանքը երկարացնելու համար պետք է փոխել սարքավորումների շուրջ մեկ երրորդը, ևս մեկ երրորդն էլ` նորոգել

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի- Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի փորձագետներն ավարտել են Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի համակարգերի, կառույցների և սարքավորումների համալիր հետազոտության աշխատանքները` էներգաբլոկի աշխատանքը մինչև 2026թ.-ը երկարացնելու համար։

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համատեղ նիստը կայացել է ապրիլի 20-ին Երևանում։

«Այդ նախագիծն իրագործվում է ոչ միայն «Ռոսատոմի» և Մեծամորի ԱԷԿ-ի միջև, այլև այն միջպետական նախագիծ է և կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար»,- ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կոմարովը։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Տնտեսագետ. ԱԷԿ–ի վտանգի մասին խոսողներին պետք է հիշեցնել անցյալի դասերը

Նա նշեց, որ կայանն այսօրվա դրությամբ արտադրում է հանրապետության էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը, և շատ կարևոր է պահպանել այդ ծավալն ու շարունակել արտադրությունը։ Բացի այդ, ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն է երկրում։

Կայանի ուսումնասիրության աշխատանքներին ավելի քան 100 մասնագետ է մասնակցել Ռուսաստանից, որոնք հայ գործընկերների հետ 4,5 հազար միավոր սարքավորում են ստուգել։ Մշակվել է սարքավորումների առաքումների շուրջ 40 ծրագիր-ժամանակացույց։

Կոմարովի խոսքով` սարքավորումների շուրջ մեկ երրորդը պետք է փոխարինել, ևս մեկ երրորդը` վերանորոգել, մնացածը կարող են շարունակել ծառայել։ Միաժամանակ նա նշեց, որ նոր բլոկի շինարարությունը տասն անգամ ավելի թանկ կլինի, քան գործող էներգաբլոկի աշխատանքը երկարացնելը։

«Համոզված եմ, որ Մեծամորի ատոմակայանը հաջողությամբ կանցնի այդ փուլը և հետագայում ևս անվտանգ էլեկտրաէներգիա կմշակի, որն անհրաժեշտ է երկրի կարիքների համար»,- ասաց Կոմարովը։

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն էլ նշեց, որ «Ռոսատոմի» հետ մանրամասն քննարկել են պայմանագրերից յուրաքանչյուրը։

«Մենք ընդունեցինք մի շարք որոշումներ, հաշվի առնելով հաստատված ժամկետները, աշխատանքների գրաֆիկը, որպեսզի ոչ մի ուշացում թույլ չտանք և բոլոր աշխատանքները կատարվեն բարձր որակով և նախանշված ժամկետներում», — նշեց Արեգ Գալստյանը։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի համակարգումն իրականացնում է «Ռոսատոմի» դուստր կառույցը` «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն։ Հայկական այն ընկերությունները, որոնց թույլ կտան վերանորոգման աշխատանքներ իրականացնել ՀԱԷԿ-ում, պետք է գրանցվեն «Ռոսատոմի» հատուկ էլեկտրոնային հարթակում։

Հայկական ընկերությունները կարող են աշխատել այլ կայաններում

Կողմերն անդրադարձել են նաև հայկական այն ընկերությունների հետագա ճակատագրին, որոնք մասնակցելու են ՀԱԷԿ-ի աշխատանքի երկարացման գործին։ Գալստյանի խոսքով` 1995թ.-ին ատոմակայանի մասնագետներից շատերը գործազուրկ են դարձել են և ստիպված են եղել մեկնել արտասահման։

Սակայն «Ռոսատոմում» գրանցված հայկական ընկերությունները հնարավորություն կստանան աշխատել այլ ատոմակայաններում։ Նշելով, որ Հայաստանից մեկ ընկերություն արդեն գրանցված է այնտեղ և նույնիսկ շահել է տենդերներից մեկը, Գալստյանը կոչ արեց բոլոր շինարարական, մոնտաժային, կարգավորող ընկերություններին գրանցվել այնտեղ, քանի որ բազմապլանային աշխատանքների ծավալը շատ մեծ է։

«Ռոսատոմի» տվյալներով` էլեկտրոնային հարթակում գրանցված է շուրջ 10 հազար ընկերություն, որոնցից 1,5 հազարը` ոչ ռուսական։ Այդ ընկերությունները կարող են մասնակցել «Ռոսատոմի» ցանկացած այլ տենդերի` անկախ տվյալ աշխատանքների անցկացման երկրից։

«Արդեն փորձ կա, որ ոչ ռուսական ընկերություններ են մասնակցում տենդերին։ Բայց եթե ինչ-որ մեթոդիկ օգնություն պետք լինի, մենք պատրաստ ենք անվճար օգնել այդ հարցում։ Մեզ համար կարևոր է, որ ավելի շատ հայկական ընկերություններ գրանցվեն այնտեղ»,- ասաց «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Կոմարովը։

Այժմ «Ռոսատոմի» հսկողությամբ կառուցվում է 43 բլոկ, ընդ որում դրանցից 34-ը` ոչ Ռուսաստանում։ Բացի այդ, ենթադրվում է, որ հաջորդ տարվանից «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ-ի հիման վրա կգործի հավաստագրված մասնագետների նախապատրաստման հատուկ կենտրոն` ԱԷԿ-ում աշխատելու համար։

ԱԷԿ-ի նոր շինության հարցը

Խոսելով նոր ԱԷԿ-ի կառուցման հնարավորության մասին` Կոմարովն ասաց, որ տեխնոլոգիական տեսանկյունից հնարավորություն կա Մեծամորի ԱԷԿ-ի հարթակում կառուցել ևս մեկ բլոկ, սակայն առանցքային հարցն այն է, որ կառուցման համար հարկավոր է ապահովել տնտեսական այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ծախսերը հետ բերել:

Կոմարովի խոսքով` առանցքային գործոններ են երկրում սպառվող էներգիայի ծավալը, հարակից պետություններ արտադրվող էներգիան առաքելու հնարավորությունները։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, և եթե հայտնվի նման հեռանկար, ապա նրանք հաճույքով կիրագործեն այդ նախագիծը։

«Այդ մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է և շարունակում է գործել։ Հենց հասկանանք, որ դրա համար կան տնտեսական հիմքեր, մենք կփորձենք իրագործել այն»,- ասաց Կոմարովը։

2014թ.-ի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.-ը երկարացնելու շուրջ համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և ևս 30 մլն դոլար դրամաշնորհ։

Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կսկսվեն 2017թ.-ի գարնանը և կտևեն շուրջ կես տարի։ Մեծամոր քաղաքի մոտ գործող ատոմային էլեկտրակայանը միակն է տարածաշրջանում։

Ներկա պահին աշխատում է միայն երկրորդ բլոկը` 407,5 ՄՎտ հզորությամբ։ Փորձագետների գնահատականներով` ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքը պետք է դադարեցնել։

 

Լրահոս
0