00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ ԿԳ նախարարը մտադիր է լեզվի սահմանադիր մարմին ձևավորել

© Sputnik / Asatur YesayantsМатенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью
Матенадаран: рукописи не горят, а реставрируются с любовью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր Լեզվի պետական տեսչության գործունեությանը և Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Խորհրդակցության մասնակիցները նշել են, որ պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է լեզվաքաղաքականությունը, և Լեզվի պետական տեսչությունը, լինելով այդ խնդրով զբաղվող միակ պետական կառույցը, բավարար լիազորություններ չունի համապատասխան քաղաքականությունը մշակելու և միաժամանակ նաև իրագործելու համար, հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացվել է մի քանի առաջարկություն, մասնավորապես Լեզվի տեսչության կարգավիճակը բարձրացնելու և զուգահեռաբար նաև Հայերենի բարձրագույն խորհուրդ ձևավորելու վերաբերյալ:

Մկրտչյանը մտահոգություն է հայտնել, որ եթե ձևավորվող մարմինը լինելու է ընդամենը խորհրդակցական, ապա այն կարող է իրականում գործող կառույց չդառնալ։

«Խորհրդակցական մարմինները ֆունկցիոնալ առումով չեն կարող ազդեցիկ լինել: Խնդիրը շատ հին է և տարիների պատմություն ունի: Եթե խորհուրդներն իրավական ակտեր թողարկելու իրավասություն չունեն, ապա նրանց որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն: Վստահ եմ, որ հատկապես լեզվաքաղաքականության ոլորտում շատ կարևոր է սահմանադիր մարմին ունենալը»,- ասել է նախարարը:

Дети. Школа - Sputnik Արմենիա
Կրթության նախարար. «Պետք է ոչ թե քանդել, այլ եղածի վրա կառուցել»
Նա ներկայացրել է սեփական մոտեցումը, այն է. Լեզվի պետական տեսչության կարգավիճակը բարձրացնել՝ տալով գործադիր մարմնի գործառույթներ, և զուգահեռաբար ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ՝ որպես լեզվաքաղաքականության օրենսդիր մարմին:

«Այս երկու մարմինները միմյանց փոխլրացնելով կդառնան լեզվի սահմանադիր մարմին»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հայերենի բարձրագույն խորհրդի, Լեզվի պետական տեսչության գործառույթների ընդլայնման, իրավական դաշտի փոփոխությունների և լեզվաքաղաքականության խնդիրների շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակում, ներկայացվել են տարբեր մոտեցումներ՝ մասնավորապես տերմինաբանական կոմիտեի գործունեության վերականգնման, սփյուռքի ներուժի օգտագործման, արևմտահայերենի զարգացման և դպրոցական ծրագրերում կամընտրական դասընթացների ներդրման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ ՀՀ կառավարությունում և մասնագիտական լայն շրջանակներում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

 

 

Լրահոս
0