00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տերտերյան. Ռուսաստանի և Հայաստանի շրջանների համագործակցությունը հստակեցնել է պետք

© Нелли Тер-КазарянСело Личк
Село Личк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում վստահ են, որ հայ-ռուսական համագործակցության համար մեծ ներուժ կա: Հայաստանի մի շարք շրջանների ներկայացուցիչներ նախատեսում են համագործակցությունն ամրապնդելու համար ռուսական շրջաններ այցելել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև տնտեսական համագործակցության հաջող զարգացման համար անհրաժեշտ են ավելի կոնկրետ գաղափարներ և ծրագրեր, զարգացման համար ներուժ կա, հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի», — ասաց Տերտերյանը ՌԴ և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստի ժամանակ:

Նրա խոսքով` «գիտական միտքը, տեխնոլոգիաները զարգանում են, և այդ առումով Հայաստանը նույնպես կարող է ոչ դատարկաձեռն գալ այդ երկխոսությանը և ներկայացնել իրեն»:

Տերտերյանը նշեց, որ «համագործակցությունը պետք է հստակեցվի և հարստացվի կոնկրետ ծրագրերով»:

«Մենք հաջորդ համաժողովին պետք է արդեն ներկայանանք կոնկրետ գաղափարներով և ծրագրերով», — ավելացրեց Տերտերյանը` նշելով, որ դա ավելի շատ ուղղված է հայ գործընկերներին:

Տերտերյանը նշեց, որ Հայաստանի մի շարք մարզերի ներկայացուցիչներ նախատեսում են համագործակցության ամրապնդման նպատակով աշխատանքային այցով լինել ՌԴ-ում:

«Մեր գործընկերները պայմանավորվել են, որ մարզերի մեր երեք ներկայացուցիչներ կլինեն Ռուսաստանի շրջաններում։ Մինչ օրս դա մեզ չէր հաջողվում: Մենք ակտիվորեն զբաղվում ենք դրանով, համարենք, որ դեռ ուշ չէ», — ասաց Տերտերյանը` նշելով, որ նման հանդիպումներ օբյեկտիվ պատճառներով տեղի չունեցան մարտ և ապրիլ ամիսներին:

 

Լրահոս
0