00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը ՀՀ նախագահի հետ Երևանում կքննարկի ղարաբաղյան հակամարտության խնդիրը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցГлава МИД Армении Сергей Лавров
Глава МИД Армении Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին` հակամարտության գոտում վերջին օրերին իրավիճակի սրման հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի վերջին Երևան իր այցի շրջանակում բանակցություններ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, կլինեն նաև բանակցություններ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում է նաև այցելություն Ծիծեռնակաբերդ:

Հայ գործընկերների հետ բանակցությունների ժամանակ կքննարկվի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:

«Հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` հակամարտության գոտում վերջին իրադարձությունները հաշվի առնելով», — ասվում է փաստաթղթում:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

 

 

 

Լրահոս
0