00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի եզդիները միավորվել են հանուն Հայաստանի օգնության և Հայոց ցեղասպանության ճանաչման

© Yannarthusbertrand2Город Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերի և եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կտեղադրվի Երևանի օղակաձև զբոսայգում։ Մոր և մանկան սիլուետները միասին «Փրկություն» անունը կկրեն

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի եզդիների կազմակերպության նախաձեռնությամբ` եզդիների ցեղասպանությանը նվիրված մեկ հուշարձան արդեն տեղադրվել է Երևանում։ Երկրորդ հուշարձանը կբացվի ապրիլի 21-ին։

Ավելի ուշ կազմակերպության խնդրանքով Երևանի քաղաքապետարանն էթնիկ եզդիներին 30 քմ տարածք է տրամադրել Օղակաձև զբոսայգում` «Փրկություն» հուշարձանը կառուցելու համար, որը խորհրդանշում է 1915թ.-ի հայերի և 2014թ.-ին Շանգալի շրջանում (արաբերեն` Սինջար, գտնվում է Իրաքում) եզդիների ցեղասպանությունը։

Երևանում, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի մարզերում և Արարատյան դաշտում բնակվում է 42 750 եզդի։

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հետ ավելի քան 30 եզդի է պաշտպանում առաջնագիծը։ Մենք հավատում ենք, որ հանուն հայրենիքի մահացած մարտիկներն անմահանում են»,- Sputnik Արմենիայի թղթակից հետ զրույցում ասաց «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։

Միջոցառման շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներում գործող եզդիական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ապրիլի 24-ին եզդիները հայ ժողովրդի հետ ծաղիկներ կդնեն «Ծիծեռնակաբերդում»։

«Եթե համաշխարհային հանրությունը ժամանակին ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա կկանխվեին դրան հաջորդող ցեղասպանությունները»,- ասաց Ֆրանսիայի եզդիների ֆեդերացիայի տնօրեն Թամազ Մխոլին։

Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր հանդիպում են ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի Հայաստանի կառավարությանը համոզեն ընդունել Շանգալի եզդիների ցեղասպանության փաստը։

Մխոլիի խոսքով` ապրիլի 3-ին Ֆրանսիայում եզդիների համայնքի անունից նամակ է ուղարկվել Ադրբեջանի դեսպանատուն` ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ Նրանք խնդրել են վերջ դնել արյունահեղությանը։ Առայժմ պատասխան չեն ստացել։

 

 

Լրահոս
0