ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Խոտհունձն իրականացվում է գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ զանգվածներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին հանձնարարական է տրված խիստ հետևողական լինել` խոտհունձը ժամանակին կազմակերպելու համար։
