00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող տղամարդը ցուցմունք է տվել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցВторой Президент Армении Роберт Кочарян
Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել էր ապրիլի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ձերբակալված անձը Երևանի բնակիչ է։

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ:

2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին եւ ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։

Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984թ. ծնված Հովհաննես Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

 

 

Լրահոս
0