ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է օդանավակայանի տարածքում՝ ավտոմեքենաների մարտկոցների լիցքավորման կայանում (մոտ 3000 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել՝ 01.57-ին:
Ամբողջությամբ այրվել է 4 մարտկոց (8 քմ տարածքում):