00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:01
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարցում. ԶԼՄ–ները փախստականների հանցագործությունները կողմնակալությամբ են լուսաբանում

© DIMITAR DILKOFF / AFP Мигранты
Мигранты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Populus և Ifop ընկերությունները հարցախույզ են անցկացրել Sputnik գործակալության համար և պարզել, որ եվրոպացիների մեծ մասի կարծիքով` փախստականների հանցագործությունների վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունն անկողմնակալ չէ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Sputnik.Կարծիք նախագծի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Գերմանիայի բնակչության մեծ մասի (68%), Ֆրանսիայի (67%) և Մեծ Բրիտանիայի բնակչության գրեթե մեկ երկրորդի (46%) կարծիքով` ԶԼՄ-ների և իրենց երկրների իշխանությունների` փախստականների հանցագործությունների վերաբերյալ ներկայացրած տեղեկատվությունն անկողմնակալ չէ։ Տվյալները ստացվել են Populus և Ifop ընկերությունների անցկացրած հարցախույզի արդյունքներով։

Իրենց իշխանության և ԶԼՄ-ների հանդեպ վստահություն պակաս ունեն Ֆրանսիայի բնակիչները` ֆրանսիացիների ընդամենը 17%-ն է կարծում, որ փախստականների իրագործած հանցագործությունների վերաբերյալ իրենց ճիշտ և անկողմնակալ տեղեկատվություն են տրամադրում։ Գերմանիայում ԶԼՄ-ներին և իշխանություններին հավատացող բնակչության թիվն ավելի բարձր է (25%), Մեծ Բրիտանիայում` 36%։

Հարցման տվյալները ցույց են տվել, որ եվրոպացիների մեծ մասն այս հարցում ավելի իրազեկված է` Գերմանիայում միայն 7%-ը, Ֆրանսիայում 16%-ը, իսկ Մեծ Բրիտանիայում միայն 18%-ն են դժվարացել պատասխանել հարցին։

© SputnikՀարցման արդյունքները
Sputnik Мнения - Sputnik Արմենիա
Հարցման արդյունքները

Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում հարցումն անցկացրել է Populus խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 3556 քաղաքացի` Մեծ Բրիտանիայից (1047), Գերմանիայից (1010)։ Ֆրանսիայում հարցումն անցկացրել է IFop խոշորագույն հետազոտական ընկերությունը 2016 թվականի փետրվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1499 քաղաքացի։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության վայրի:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

 

 

 

 

Լրահոս
0